Ամանորյա սեղանի ձևավորման 15 ժամանակակից տարբերակ

Ուզու՞մ եք, որպեսզի տարվա ամենահեքիաթային գիշերը Ձեր սեղանն ապշեցնի իր յուրահատուկ ձևավորմամբ…

Սև, սպիտակ և ամանորյա կանաչ գույներով ոգեշնչված սեղան: Մոդեռն պուտավոր պրինտերը կարելի է օգտագործել Ձեր սեղանն ավելի ժամանակակից դարձնելու համար:

Անտառային թեմա… այս դիզայնը կստիպի Ձեր հյուրերին իսպապես զգալ ամանորյա հրաշքը… Նկատեք, թե որքան գեղեցիկ էֆֆեկտ կարելի է ստանալ` դնելով մոմերը ջրով լցված հասարակ ապակյա բաժակների մեջ:

Սիրամարգի թեմայով ոգեշնչված սեղան: Շատ անսպասելի դիզայն, որը սակայն իսկապես շատ տպավորիչ է ստացվել: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք չէ վախենալ անսպասելի լուծումներ փորձելուց և ոչ ավանդական գունային գամմաների օգտագործումից:

Դասական սպիտակի և կարմիրի համադրությունը կարելի է ավելի մոդեռն դարձնել` մոմերի, ժապավենների և դրանց հետ համահունչ սփռոցի շնորհիվ:

Իսկական տոն Ձեր երեխաների համար ? Պինգվինների թեմայով ոգեշնչված ամանորյա սեղան` ոչ ավանդական սևի, սպիտակի և դեղինի օգտագործմամբ:

Եթե Ձեր սեղանը գեղեցիկ փայտե տեքստուրա ունի, ապա կարող եք օգտագործել այն, որպես Ձեր դեկորի հիմք և զերծ մնալ ավանդական սփռոցների օգտագործումից: Շատ հետաքրքիր են դիտվում բույսերըդրված հենց ամանորյա սեղանին և զարդարված տոնական ժապավեններով: Զուգորդելով այս ամենը ռոմանտիկ մոմերով և տոնական ձևավորված անձեռոցիկներով կարող եք ստանալ այսպիսի գերող սեղան Ձեր հեքիաթային երեկոյի համար:

Կրկին ոչ ավանդական սև, սպիտակ և դեղին, բայց լիովին այլ ձևավորում… Այստեղ հիմքը դրված է մոդեռն պրինտերով տոնածառների և անձեռոցիկների վրա: Անվանական խաղալիքները ամանների վրա պարզապես հրաշալի գաղափար են… Դրանք, ի դեպ, կարելի է շատ հեշտ պատրաստել ինքնուրույն` որպես հիմք վերցնելով հասարակ սպիտակ կլոր խաղալիքները և գրել դրանց վրա ընտանիքի անդամների և հյուրերի անունները… որքան հաճելի ժեստ բոլոր ներկաների համար ?

Ամանորյա սեղանը կարող են զարդարել մոդեռն սեղանի ուղեգորգերը և ամանների տակդիրները:

Ամանորյա սեղանի դիզայն` թեմատիկ աքսեսուարներով և շատ օրիգինալ փայտե ամանի տակդիրներով: Ինչպես տեսնում եք, եղևնու ճյուղերը կարելի է դնել հենց սեղանի վրա, որոնց շնորհիվ կապահովեք թե գունային գեղեցիկ համադրություն և թե ամանորին համահունչ տրամադրություն:

Որքան էլ զարմանալի կարող է հնչել, բայց շատ ժամանակակից սև և սպիտակ գծավոր պրինտերը կարող են կիրառվել նաև ամանորին: Տեսեք, թե որքան գեղեցիկ սեղան կարող եք ունենալօգտագործելով այպիսի պրինտերով ամանի տակդիրներ և հասարակ սեղանի կարմիր ուղեգորգ: Պահպանելով մնացաց էլեմենտները հիմնական սև, սպիտակ և կարմիր գույների մեջ կապահովեք Ձեր սեղանի համահունչ գունային գամման և ավարտուն տեսքը:

Ինչպես տեսանք դարչինից և սուրճից ամանորյա դեկորների պատրաստման մասին նյութում, դարչինի ձողիկները հրաշալի հավելում են Ձեր սեղանի գեղեցիկ ձևավորմանը: Կարող եք ժապավենով կապել դրանք անձեռոցիկներից: Հրաշալի միտք է նաև փոքրիկ անվանական նվերների տեղադրումը հենց սեղանի վրա` յուրաքանչյուրի ամանի կողքին ?

Ավանդական կարմիրը կարող է փոխարինվել կամակոր վարդագույնով: Այն հրաշալի է համադրվում սպիտակի և ոսկեգույնի հետ: Այստեղ ևս օգտագործված են ձեռագործ թղթե տոնածառներ, որոնք այնքան հեշտ կլինի պատրաստել ինքնուրույն:

Ինչպես տեսնում եք, այժմ շատ ակտուալ են անսպասելի գունային համադրություններն ու դիզայներական լուծումները: Անվանական ձևավորված դետալներ ավելացնելով Ձեր սեղանին` կարող եք հաճելի վայրկյաններ պարգևել Ձեր սիրելիներին և երեկոն դարձնել ավելի մտերմիկ::

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն