Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց

#ՍՆՈՒՆԴ

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։ Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։ Առողջ սնունդն ու շաբաթական 3-4 ժամյա ֆիզիկական չափավոր ծանրաբեռնավածությունը մարդու առողջ կեցության գրավականն են: Առողջ ապրելակերպը' ճիշտ սննդակարգի պլանում, կանխելու է 10-20 տարի հետո առաջացող այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր, սակայն, քանի որ այդ բոլորը պարունակող սննդամթերք չկա, հարկավոր է, որ մարդ օրվա ընթացքում բազմազան սնունդ օգտագործի: Կազմվել է սննդային բուրգ, որն իրենից ներկայացնում է պայմանների ամբողջություն, թե ինչ է հարկավոր մարդու օրգանիզմին մեկ օրվա ընթացքում. Բուրգի ներքևում ֆիզիկական ակտիվությունն է։ Վերևի մասում հացահատիկներն են և կարտոֆիլը, որոնք օրգանիզմին էներգիա են տալիս, այնուհետև' բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերը, ձկնեղենը, սպիտակուց պարունակող սննդամթերքը' ձու, լոբազգի։ Բուրգի վերևում շաքար և ճարպեր պարունակող սնունդն է, որը պետք է համեմատաբար քիչ օգտագործվի։ Մեկ օրվա ընթացքում մարդ պետք է այս սննդախումբն օգտագործի, որպեսզի նրա օրգանիզմը ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջության, գեղեցկության, սրտի նորմալ աշխատանքի համար: Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդ որում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր է նաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։ Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլ գործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, գրեթե նույն ժամերին։ Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։ Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն