Ածիկը Զատկի Տոնին

#Զատիկ Զատկի տոնին քրիստոնյաները ցորեն են աճեցնում,որն ևս հարության խորհուրդ ունի իր մեջ ։Ինչպես ցորենը մինչև չթաղես հողում թագ ֊պսակով չի աճի,այնպես էլ Հիսուս Իր օրինակով ցույց տվեց որ մինչև մարդը չմեռնի հարություն չի առնի։ Պատահական չէ նաև Զատկի տոնը գարնանը նշելը.բնությունն էլ աշնան քնից հետո հարություն է առնում ու իր շքեղությամբ նոր կյանքի սկիզբ ավետում։ ։Քրիստոնեության հիմնաքարը Հարությանը հավատալն է ։ #Ածիկ Թաթախման երեկոյան,երբ պահքը ավարտվում է Հրաշափառ Հարության ավետիսով քրիստոնյաները ածիկ(7 օրական ծլեցված) են պատրաստում ։Այս կերակուրը պատրաստվում է ցորենի ծլեցրած կանաչի հյութով ու ալյուրով ։Այնքան են եփում անընդհատ խառնելով որ հեղուկը գոլորշանա և շագանակագույն խավիծ ստացվի ։Ածիկը շատ օգտակար է պահքից հետո հյուծված օրգանիզմի համար։ Ցորենը ցանում են Զատկից 14֊15օր առաջ, նախապես գոլ ջրով թրջած ցորենով, բամբակի վրա ։Ամեն օր ջրցողում ենչմոռանալով աղոթել։Այսօր ճիշտ ժամանակն է ցորենն աճեցնելու համար, որը գեղեցիկ զուգատիպությամբ համընկավ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապից դուրս գալու օրվա հետ։Ուրախ Զատիկ բոլորիս։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն