Ածխաջրերի և Քաշի Տատանումների կապը

#Ածխաջրեր1Ի՞նչ են դրանք,ի՞նչ դեր ունեն մեր օրգանիզմի համար և ի՞նպես են մեզ «օգնում»քաշ հավաքել կամ ընդհակառակը: Աղջիկներ ջան,եկեք այսօր պարզաբանենք մեզ համար կարևոր այս թեման,այսպես ասած «раз и навсегда»:Ածխաջրերը-էներգիայի գլխավոր աղբյուրն են մարդկանց համար:Գոյություն ունեն պարզ կամ վատ ածխաջրեր և բարդ կամ լավ ածխաջրեր:

#Պարզածխաջրերը- շաքարի մանր մոլեկուլներ են,որոնք շատ շուտ մարսվում են մեր օրգանիզմում:Էներգիան պահպանվում է,ինչպես մեղրը խորիսխում(сотка) գլիկոգենի ձևով և քանի որ անմիջապես չի օգտագործվում,վերածվում է ճարպի:Նրանք բարձրացնում են արյան մեջ շաքարի բաղադրությունը,ինչը և բերում է ավելորդ քաշունենալուն:Հիմնականում պարզ ածխաջրերը լինում են վերամշակված ապրանքներում,որոնց միջից հանում են սննդարար նյութերը և բջջանյութը,որպեսզի այդ ապրանքները ավելի գեղեցիկ և «ընկերական»մատուցեն մեզ՝սպառողներիս:Ո՞ր մթերքներն են պարունակում պարզ ածխաջրեր:Դրանք են՝կոնֆետները,դեսերտները,վերամշակված շաքարով շիլաները,գազավորված քաղցր ըմպելիքները,բարձրորակ հացը(այսինքն բոլոր սպիտակ բատոնները,բուլկիները,բագետները):Պարզ ածխաջրերը վնաս են,բացառեք հնարավորինս դրանք ձեր սննդակարգից և վարեք առողջ ապրելակերպ:

#Բարդածխաջրերը-առաջին հերթին օսլան է(բույսերի գլխավոր ածխաջուրը),գլիկոգենը(մկանների հիմնական էներգիայի աղբյուրը) և ցելյուլոզան(սննդային բջջանյութ),դրանք համարվում են օգտակար,որովհետև ստամոքսում մարսման ընթացքում իրենց էներգիան տալիս են դանդաղ,դրանով ապահովելով ստաբիլ և երկարաժամկետ հագեցվածություն:Ո՞ր մթերքներն են պարունակում բարդ կամ լավ ածխաջրեր:Դրանք են՝ամբողջական ցորենի հացը,թեփը,կանաչ բանջարեղենները և կանաչին,թարմ բանջարեղենը:Դրանց մարսման համար պետք է,ինչպես ժամանակ,այնպես էլ էներգիա:Պետք է,արդյո՞ք,քչացնել ածխաջրերի օգտագործումը,եթե ուզում եք նիհարել:Շատ դիետաներ կան,որոնք խոստանում են շատ շուտ զրկել ավելորդ կգներից,բայց,ավաղ,դրանք վնասակար են առողջության համար:Ածխաջրերի լրիվությամբ բացառումը,կզրկի օրգանիզմը շատ վիտամիններից և միներալներից,որը և կհանգեցնի շատ հիվանդությունների առաջացմանը:Եզրակացություն.սնվեք առողջ,չափավոր և շուտովկհասնեք ձեր ուզածին՝առողջ և գեղեցիկ կազմվածքով:Ածխաջրերը լինում են վատ(պարզ) և լավ(բարդ):Առաջին(վատ)խմբին են պատկանում այն մթերքները,որոնք շատ երկար պատրաստելու կարիք չունեն,դրանցից շատերը կարելի է ուտել պատրաստի վիճակում:Դրանք են՝հացը,խմորեղենը,մյուսլին,չիպսերը,տորթերը և թխվածքաբլիթները,քաղցրեղենը,կարտոֆիլը,մակարոնեղենը,սպիտակ բրինձը:Այս մթերքները մեզ շատ համով և սովորական են թվում,նրանց բաղադրությունում առկա է հիմնականում օսլա և քաղցր:Աստիճանաբար դրանք դառնում են մեր սննդի անբաժանելի մասը և շատ մեծ տեղ են գրավում մեր կյանքում:Եթե այդ մթերքների օգտագործումից հետո բավական էներգիա չծախսել(դժբախտաբար մենք քիչ ենք շարժվում?),ապա նրանք վերածվում են ճարպի:Երկրորդ խումբը-բարդ(լավ)ածխաջրերն են:Դրանք են՝ամբողջական ցորենի հացը,թեփով հացը,դարչնագույն բրինձը,հնդկաձավարի և վարսակի շիլան,խոշոր աղունի մակարոնեղենը և ալյուրը,կանաչ բանջարեղենը,սունկը,լոլիկը,ոլոռը,կարմիր լոբին,կաթնամթերքը,սոյան,թարմ մրգերը,սև շոլոլադը,թարմ քամված հյութը:Ամեն ինչ հեշտ է աղջիկներ,ուղղակի պետք է տեղերով փոխել «վատ»և «լավ»ածխաջրերը,այսինքն «վատ»ը քիչ ուտել,իսկ «լավ»ը ինչքան հնարավոր է շատ:???հ.գ. խորհուրդներ Նունեից#ադմին

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն