"ԲՐԻՆՁԸ ՋԵՌՈՑՈՒՄ " ( "Aroz al horno" ) Իսպանական Բաղադրատոմս

Բարև ձեզ հարգելիներս, այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել իսպանական կերակուրներից։ Իսպանիայում, հատկապես Վալենսիայում շատ են օգտագործում բրնձով պատրաստվող կերակուրներ, դրանցից են արդեն շատ հայտնի դարձաց "Պաեյան", "Բրինձը ջեռոցում " և այլ...Այսօր ձեզ կներկայացնեմ Վալենսիա տիպիկ կերակուր ՝

"ԲՐԻՆՁԸ ՋԵՌՈՑՈՒՄ " ( "Aroz al horno" )

4 հոգու համար՝Բրինձ (կլոր)֊300գ(4ս/բ)Արգանակ կամ ջուր ֊500գ (7ս/բ)Խոզի ոսկորոտ միս(մատեր) ֊350գԽոզի բեկոն(հում)֊150գԱրյան երշիկ սոխով ( morcilla de cebolla)֊150գԿարտոֆիլ֊1 հատՍիսեռ(եփած)֊100գԼոլիկ (պինդ)֊1 հատԼոլիկ (փափուկ)֊1 հատՍխտոր֊1 գլուխՇաֆրան(azafran) ֊1 գլուխՊղպեղ(կարմիր)֊5գԱղՁեթ զեյթունի

Պատրաստման եղանակը ՝Կարտոֆիլը կեղևազրկել, կտրատել, սխտորից հեռացնել միայն վերևի չորացած կեղևը, մնացածը թողնել(սխտորը պետք է մնա ամբողջական և կեղևով), պինդ լոլիկը շրջանաձև կտրատել, փափուկ լոլիկը անցկացնել քերիչով։ Սկսենք պատրաստել ՝թավայի մեջ լցնել ձեթը և տաքացնել, որից հետո ավելացնել սխտորը, կտրատած կարտոֆիլը և թեթև տապակել, մինչև կարտոֆիլի 2կողմն էլ շատ թեթև կարմրի, ընթացքում շրջել նաև սխտորը, թավայից հանել կարտոֆիլը և շարել այն ամանի մեջ, որը պետք է մտցնել ջեռոց, ձեթի մեծ մասը թափել թավայից, թողնել շատ քիչ ձեթ, դեռևս թողնել նաև սխտորը, ապա ավելացնել կտրտած խոզի ոսկորոտ միսը, համեմել աղով և բավականին լավ կարմրացնել, լավ կարմրելուց հետո, այն ևս սխտորի հետ տեղափոխել ջեռոցի ամանի մեջ, նույն ձեթի մեջ տապակել նաև բեկոնը և արյան երշիկը, վերջիններս ևս տեղափոխել ջեռոցի ամանի մեջ, կրկին նույն ձեթի մեջ լցնել քերիչով անցկացրած լոլիկը, փոքր ինչ տապակել, ավելացնել նախապես եփած սիսեռը, բրինձը, կարմիր պղպեղ, խառնել և տապակել մոտ 2 րոպե, ստացվածը ավելացնել ջեռոցի ամանի մեջ և գդալով թեթև տարածել բոլոր բաղադրիչները,վերջում դնել կտրատած լոլիկը,ապա արդեն նախապես եռացրած արգանակը կամ ջուրը, որի մեջ արդեն լցրել ենք ասաֆրան(գույնի համար, ասաֆրանը բրնձին տալիս է դեղին գույն և յուրահատուկ համ) և աղ, ավելացնել ստացված զանգվածին։ Վերջինս դնել նախապես 250° տաքացրած ջեռոցը, եփել 10ր, երբ սկսի ջուրը եռալ, ջերմաստիճանն իջեցնել 220° և շարունակել եփել ևս 10 ր։ Վերջ, մեր կերակուրը պատրաստ է, թողնել 5ր և մատուցել,շատ համեղ է ստացվում, համի համար երաշխավորում եմ ?Հավելում ՝ըստ նախասիրության, կարող եք ավելացնել, կամ հանել ինչ որ բաղադրիչ, իմ դեպքում ես ավելացրել էի նաև լոնգանիսա (longaniza), կարմիր և դեղին պղպեղԲարի ախորժակ ??

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն