Չամիչով Տնական Բուլկի Բաղադրատոմս

Չամիչով տնական բուլկի

բաղադրութոյւնը`

Կաթ - 0,5 լիտրԽմորիչ – 12 գրամՇաքարավազ – 5-6 ճաշի գդալՀավկիթ – 2 հատՄարգարին կամ բուսական յուղ – 100 գ.Ալյուր – 900-950 գ.Վանիլին – 10-15 գ.Աղ – մի պտղունցՉամիչ – մեկ բուռ

Պատրաստել եղանակը`

  1. Պատրաստում ենք խմոր: Տաք կաթի մեջ լցնել չոր խմորիչը, ավելացնել շաքարավազը, աղն ու վանիլինը: Երբ խմորիչը կսկսի գործել (մոտավորապես 5-10 րոպեում), ավելացրեք հավկիթն ու լավ խառնեք:
  2. Մարգարինը կամ բուսական յուղը հալեցնել կամ տաքացնել, ավելացնել վերոնշյալ զանգվածին:
  3. Ալյուրը մաղով անցկացնել եւ դանդաղ ավելացնել զանգվածին:
  4. Չամիչը լվանալ, չորացնել թղթի վրա ու լցնել զանգվածի մեջ:
  5. Հունցել թեթև ու էլաստիկ խմոր, որը չի կպչի մատներին: Այն կտեւի նվազագույնը 10-15 րոպե:
  6. Խմորի տարան ծածկել սրբիչով եւ դնել տաք վայրում 1-1.5 ժամ: Այս ընթացքում խմորը պետք է մեծանա 2-3 անգամ:
  7. Պատրաստ խմորը բաժանել 50 գրամանոց գնդերի:
  8. Եթե ցանկանում եք հյուսքի տեսք ստանալ, ձգեք խմորը 20-25 սմ. երկարությամբ ու ժապավենի պես կապեք` ծայրերը մտցնելով խմորի մեջ:
  9. Գնդերը եւս 10-15 րոպե պետք է «հանգստանան»:
  10. Բաժակի մեջ լցրեք մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ կաթ ու խառնեք, այնուհետեւ խոզանակով քսեք գնդերի վրա:
  11. Գնդերը դնել տաքացած ջեռոցն ու 25-30 րոպե եփել 180-200 աստիճան ջերմությամբ:Մատուցելուց առաջ վրան լցնել շաքարի փոշի:

https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794/690359917759484/?type=3

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն