ՉԵԲՈՒՐԵԿԻ՝ Պատրաստման Եղանակը

ՉԵԲՈՒՐԵԿԻ Բաղադրիչներ` ալյուր — 4 բաժակ ձու — 2 հատ ջուր — 1,5 բաժակ (սենյակային ջերմաստիճանի) բուսայուղ — 6 ճ/գդ աղ — 1 թ/գդ շաքարավազ — 1 թ/գդ օղի — 2 ճ/գդ միս խոզի — 400 գր սոխ — 1 հատ կաթ — (արգանակ կամ ջուր) 1-1,5 բաժակ աղ — ըստ ճաշակի պղպեղ սև — ըստ ճաշակի բուսայուղ — տապակելու համար

Պատրաստման եղանակ`

Հավի ձվերը ջարդում ենք բաժակի մեջ, այնուհետև ամբողջությամբ ջրով ծածկում ենք և թեթևակի հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Լցնում ենք այն ամանի մեջ, որում պետք է խմորը հունցենք։1 բաժակ ջրի մեջ աղն ու շաքարավազը լուծում ենք և հունցելու ամանի մեջ լցնում։ Խառնում ենք և ալյուր ավելացնում։ Այնուհետև օղի ենք ավելացնում, որպեսզի խմորն ավելի առաձգական դառնա և տապակելուց շերտավորվի։ 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում։ Խառնում ենք, սկզբում թիակով կամ գդալով, այնուհետև նաև ձեռքերով։ Այնքան ենք հունցում մինչև ձեռքերին չկպչող խմոր ստանանք։

Ընթացքում մի քիչ ալյուր ենք ավելացնում, բայց պետք է այնպես անենք, որ խմորը փափուկ և առաձգական լինի, ոչ թե պինդ։

Պատրաստի խմորը 30-60 րոպեով տաք տեղ ենք դնում։Այդ ընթացքում պատրաստում ենք խճողակը։ Միսը աղում ենք։ Սոխն էլ կարող ենք մսաղացով աղալ, բայց լավ կլինի մանր կտրատենք և պատառաքաղով տրորենք։ Աղ և պղպեղ ենք անում և խառնում ենք։ Այնուհետև կաթ, արգանակ կամ ջուր ենք ավելացնում։ Առնվազն 1-1,5 բաժակ հեղուկ է անհրաժեշտ։

Վերցնում ենք հասունացած խմորը, մեջը փորվածք ենք անում, 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում և այնքան ենք հունցում մինչև բուսայուղը ներծծվի խմորի մեջ։ պետք է կիսաջրիկ լինի, որպեսզի չեբուրեկները հյութեղ ստացվեն։

Վերցնում ենք հասունացած խմորը, մեջը փորվածք ենք անում, 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում և այնքան ենք հունցում մինչև բուսայուղը ներծծվի խմորի մեջ։Սկսում ենք չեբուրեկներ ձևավորել։

Խմորից պինգ-պոնգի գնդակի չափով գունդ ենք պոկում և 2մմ հաստությամբ բարակ գրտնակում ենք։Խմորի մի կեսի վրա մոտ 1 ճ/գդ խճողակ ենք լցնում (պետք է հիշել, որ ի տարբերություն վարենիկների, չեբուրեկների լցոնը պետք է շատ չլինի)։ Խճողակը կարող ենք խմորի կեսի վրա հարթեցնել, բայց կարող ենք նաև ուռուցիկ թողնել։ Խմորի երկրորդ կեսով ծածկում ենք, եզրերը լավ սեղմում ենք և հատուկ սարքով անցնում ենք վրայով։ Եթե այդպիսի սարք չկա, ապա կարող ենք նաև փոքր ամանով այդ գործողությունն անել։

Այնուհետև պատառաքաղով եզրերը լավ սեղմում ենք, հետևելով, որ անցքեր չմնան, այլապես հյութը տապակելու ընթացքում դուրս կգա միջից։

Բուսայուղը լցնում ենք խոր թավայի մեջ։ Բուսայուղը պետք է այնքան լցնել, որ չեբուրեկները ազատ լող տան բուսայուղի մեջ և թավայի հատակին չկպչեն։ Բուսայուղը տաքացնում ենք և չեբուրեկները յուրաքանչյուր կողմից մոտ 2 րոպե միջին ուժեղության կրակի վրա տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնան։

Պատրաստի չեբուրեկները դնում ենք թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա միջից, որից հետո մատուցում ենք։

![ՉԵԲՈՒՐԵԿԻ Բաղադրիչներալյուր — 4...](https://cdn25.sharefile32du43232.online/0/chebvoureki-baghadrichner-alyvour-4.jpg "ՉԵԲՈՒՐԵԿԻ Բաղադրիչներ ալյուր — 4...")

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն