#դետոքս1 Աղջիկներ այսօր ուզում եմ...

#դետոքս1 Աղջիկներ այսօր ուզում եմ միասին բացահայտենք դետոքս ասվածը,փորձենք պարզել,ի՞նչ է դա և ինչու՞ է այն անհրաժեշտ մեր օրգանիզմին: Ուզում ենք,չենք ուզում մեր օրգանիզմում կուտակվում են ինչ-որ ավելցուկներ՝ավելորդ կգ-ների և տոքսինների տեսքով,որոնց մենք՝ԱՍ-ականներս սառը պատերազմ ենք հայտարարել:Տոքսինները,դրանք շատ հիվանդությունների,ցածր իմունիտետի, վատ նյութափոխանակության,ընկճված տեսքի մեղավորներն են:Չնայած,որ մեր օրգանիզմը բնականից այնպես է ստեղծված,որ ինքնուրույն կարող է պայքարել դրանց դեմ,սակայն հաճախ սեփական ռեսուրսները բավական չեն պայքարելու:ԵՒ ահա,դետոքսը հենց այն «reset» կոճակն է,որը սեղմելով կարող ենք գործի դնել օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական ֆունկցիաները: Օրգանիզմի դետոքսիկացման պրոցեսում առաջին տեղը գրավում են կանաչ սմուզիները,թարմ քամված հյութերը,կանաչ աղցանները,ինչպես նաև ֆիզիկական վարժությունները,առողջ քունը:Նաև խորհուրդ է տրվում շատ ջուր և կանաչ թեյ խմել:Իմ կարծիքովմիջոցները արդարացնում են արդյունքը«игра стоит свеч»,քանի որ,որպես նվեր,մենք ստանում ենք շատ բոնուսներ,այն է՝քաշի նվազեցում,մաշկի ձգում, նյութափոխականության լավացում,ուժեղ իմունիտետ,լավ տրամադրություն և էներգիա: Ի՞նչ ենք օգտագործում դետոքսի ժամանակ: Դետոքսի ժամանակ օգտագործում ենք միայն թարմ մրգեր և բանջարեղեն,ի դեպ մրգերը մինչև ժամը16.00,իսկ երեկոյան միայն կանաչ բանջարեղեն և կանաչ խնձոր(թթու) Առավոտն արթնանալուն պես ջուր ենք խմում,կարելի է լիմոնով,ինչպես նաև կարող եք ավելացնել իմբիր, մի թ գդալ մեղր,կտավատի սերմեր կամ չիայի: Նախաճաշին կարելի է պատրաստել համով սմուզի: Միջանկյալի ընթացքում կանաչ թեյ խմեք,բնական պատրաստած չրերով,կարող եք ուտել նաև նուշ, արևածաղկի սերմեր(հում),կեշյու (հնդկական ընկույզ),այս բոլորը քիչ քանակությամբ Ճաշը պետք է հագեցած լինի,որ չսովածանաք,պատրաստեք աղցան թարմ բանջարեղենով,ավելացնելով մի քիչ ձիթայուղ: Եթե սովածություն եք զգում և չեք կարողանում համբերել մինչև ընթրիք,ապա կարող եք խմել թարմ քամված հյութ: Ընթրիքին մենակ ուտում եք կանաչ բանջարեղեն(աղցան կամ սմուզի) և կանաչ խնձոր(ցանկալի չէ:) Քնելուց առաջ կարող եք խմել կանաչ թեյ,շատ լավ հանգստացնող էֆֆեկտ ունի երիցուկի թեյը Խորհուրդ է տրվում դետոքս անցկացնել 1-3օր,ավելի երկար անելու դեպքում,պետք է խորհրդակցել մասնագետի հետ և անել նրա հսկողության տակ:Խրախոսվում է դետոքս անցկացնել շաբաթը 1-2անգամ կամ ուղղակի շատ հագեցված օրից հետո:Խորհուրդ չի տրվում այդ օրը կոֆե խմելը,կանաչ թեյը լրիվությամդ կարողանում է ապահովել մեզ էներգիայով:Ինչպեսնաև խորհուրդ չի տրվում հաճախել մարզասրահ դետոքսի օրը,ուղղակի շատ զբոսնեք մաքուր օդում: Հետաքրքիր անցկացրեք այդ օրը պատրաստելով գեղեցիկ,համով սմուզիներ,աղցաններ,իմպրովիզ արեք խառնելով տարբեր մրգեր և բանջարեղեն և կնկատեք,որ օրը շատ հեշտ անցավ,իսկ հաջորդ օրը դուք կունենաք լավ ինքնազգացողություն,հիանալի թեթևություն և քաշը կնվազի հ.գ. կարող եք նաև դետոքս ջուր պատրաստել և ամբողջ օրը սովորական ջրի տեղ խմել Հարգանքներով,խորհուրդներ Նունեից❤️❤️❤️

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն