«Ձեռքդ դալար» Բարեմաղթանքի Նշանակությունը

շնորհակալություն Զավեն Զաքարյանին:

«Ձեռքդ դալար»...

Հայկական շատ սովորական այս բարեմաղթանքն ունի բազմահազար տարիներու հնութիւն:

Արեւելահայերու սիրած ասացուածքներէն է «ով ալարի՝ ոչ դալարի»ն (ծոյլ մարդը չի՛ ծաղկիր...):

Ամէն անգամ որ «ձեռքդ դալար» կամ «ձեռքերդ դալար» կ՛ըսենք՝ գիտակցաբար թէ անգիտակցաբար կը պատուենք մեր Անահիտ մայր դիցուհին, որ նաեւ պտղաբերութեան մեր աստուածուհին է...

Անահիտի մէկ տարբերակը Եգիպտոսի մէջ կը կոչուէր «կանաչ երեսով եւ կանաչ ձեռքով» Տիկին: Կանաչը կեանքն է՝ ցորենի ծաղկումը, որ մեզի կու տայ հանապազօրեայ հաց, որ կը սերի Սուրբ Հատիկէն (Փաուստոս Բիւզանդի խօսքերով՝ «Սուրբ բուսոյն սերմանն ցորենոյն»):

Հայերէնի մէջ Ցորենի սերմը կը կոչուէր նաեւ Տոհմականք (Եզնիկ Կողբացի), այսինքն բերքի ընտրելագոյն տեսակը, որ կը պահուի որպէս սերմնացու...

Ցորենի հայրենիք Հայաստանի մէջ, բնականաբար, պաշտամունքի առարկայ է նոյնինքն Ցորենը, որու սերմնացուն կը շարունակէ մնալ անբաժան մասը՝ մեր այսօրուան քրիստոնէական տօներու ծիսակատարութեանց...

Փոխինձը, Խածաղն ու Հատիկը կը խորհրդանշեն դալարող ցորենի բողբոջումի տարբեր փուլերը:

Այսօր, Փոխինձը կապած ենք Առաջաւորաց Պասին, Խածաղը՝ Մեծ Պասի կիսուն, «Քառասուն Մանկանց» շաբթուան, իսկ Հատիկը՝ Ծաղկազարդին:

Փոխինձը ցորենի խարկուած վիճակն է (Սուրբ Սարգիսի պասի շաբաթը կը կոչուի նաեւ Փոխինձի շաբաթ), Խածաղը կամ Խեծաղը ցորենի բոհրած վիճակն է (բոհրելու ատեն կը խայծի), Հատիկը ցորենի խաշուած վիճակն է...

Զատիկեան ասացուածքներէն է «Այսօր Հատիկ, Վաղը Զատիկ», որ դարձեալ կու գայ պատմութեան խորերէն: Հատիկը պիտի մեռնի եւ ապա յարութիւն առնէ (վկայ՝ մեռնող եւ յարութիւն առնող մեր Արան):

Ծաղկազարդի աւանդական ճաշատեսակը Հատիկն է...

Հատիկ ու Զատիկ բառերն ալ, ըստ որոշ լեզուաբաններու՝ կու գան հայ-շումերական ժամանակաշրջանէն...

ՀԱ-ն ցորենն է, ԶԱ-ն ցորենի հասկն է, իսկ ՏԻԿ-ը՝ արարիչը:

Այսօր ՀԱ-ՏԻԿ (Ցորենի աստուած), վաղը՝ ԶԱ-ՏԻԿ (Հասկի աստուած):

Պատմութեան ընդերքը քնացած ի՜նչ գանձեր ունինք...

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն