Եղեսպակ կամ Շալֆեյ՝ Դեղաբույս Հազար Հիվանդության Դեմ

Եղեսպակ կամ շալֆեյ - (լատ.՝ Salvia)՝ շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, hազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հուրանանման ծաղկաբույլով։ Հայրենիքը Ամերիկան է։Եղեսպակ դեղատու ընդհանուր տեսքը,Թփի բարձրությունը հաճախ անցնում Է 1,6 մ-ից։ Եղեսպակի սորտերից ուշագրավ են հրոգունդը30 սմ բարձրությամբ, գաճաճը 40 սմ, և փռված եղեսպակը մոտավորապես 90 սմ բարձրությամբ։ Բազմամյա բույս է 40–50 սմ բարձրությամբ։ Տերևները՝ պարզ, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն։ Ծաղկաբույլերը՝ հուրանաձև։ Ծաղիկները՝ երկշուրթ, ավելի քան 20 մմ երկարության։ Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ։ Պսակը՝ սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով։ Մշակության մեջ կա նաև լատ.՝ S. patens Cav. Benth. տեսակը, որի ծաղիկները փիրուզի գույն ունեն, իսկ տերևները թավշանման են։ Ծաղկում Է մշակման երկրորդ տարում։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթերի վրա։ Եղեսպակը բազմանում Է սերմերով և կտրոններով, վերջիններս մթերում են ձմեռվա ընթացքում։Նշանակություն և կիրառումԴեկորատիվ բարձր առանձնահատկությունների շնորհիվ մեծ տեղ Է գրավում ծաղկեգործության մեջ։ Մի քանի տեսակ օգտագործում են որպես դեղաբույս, օրինակ եղեսպակ դեղատուն (Salvia officinalis)։Դասակարգում և տեսակներըՀայտնի է մոտ 500 տեսակ՝ տարածված երկու կիսագնդում։ ԽՍՀՄ-ում աճում է 80 տեսակ, իսկ ՀԽՍՀ-ում՝ 30։ Տեսակների թիվը հասնում է 700-900;Ամենանշանավորները և ամենաշատ օգտագործվողներն են՝Եղեսպակ դեղատուն (Salvia officinalis)Դեղային եղեսպակը կիսաթուփ Է, մանուշակագույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները, պարունակում են մոտ 2% եթերային յուղ։ Չորացրած տերևներն օժտված են հականեխիչ հատկությամբ և կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար։ Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։Մուշկային եղեսպակ (Salvia sclarea )Մուշկային եղեսպակը պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։Փայլուն եղեսպակ (Salvia splendens)Փայլուն եղեսպակը դեղային հարավային երկրների ամենատարածված ծաղկաբույսերից Է, ունի կարմիր ծաղիկներ և բաժակաթերթեր։ Եղեսպակի որոշ տեսակներ դեկորատիվ են։

Եղեսպակը (շալֆեյ)՝ հազար հիվանդության դեմԱյս դեղաբույսի անվանումը հին հունական ծագում ունի եւ նշանակում է արեւ, առողջություն եւ բարեկեցություն: Հիպոկրատն այն անվանում էր «սուրբ դեղաբույս»:Սովորաբար եղեսպակն օգտագործում են որպես բերանի ողողման միջոցանգինայի սուր ընթացքի դեպքում, քրոնիկական տոնզիլիտի, ստոմատիտի ու բերանի խոռոչի էլի շատ հիվանդությունների դեպքում: Օրինակ հերպեսիկ ստոմատիտի ժամանակ շատ լավ օգնում է հետեւյալ բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ եղեսպակի խոտը լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 1 ժամ: Հետո քամել ու ստացված թուրմով կատարել ողողումներ: Կամ կարելի է նաեւ եղեսպակ օգտագործել ատամի ցավը հանգստացնելու համար: 1 գդալ եղեսպակը 10 րոպե եռացնել 1 բաժակ ջրով ու սառելուց հետո ողողել բերանըմի քանի անգամից հետո ցավը կանցնի: Բացի այս, եղեսպակ կարելի է օգտագործել նաեւ ստամոքսի հիվանդությունների, խոլեցիստիտի, հեպատիտի, շաքարային դիաբետի թույլ ձեւերի դեպքում: Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորիազի, էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում: Եղեսպակը նաեւ շատ օգտակար միջոց է կորյակների դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եղեսպակը թրմել 30 րոպե, քամել, վրան լցնել 0,5 թեյի գդալ մեղր, լավ խառնել ու այս խառնուրդով տաք թրջոցներ դնել դեմքին օրվա մեջ 2-3 անգամ:Եղեսպակի օգնությամբ կարելի է բարձրացնել դիմադրողականությունը: Վերցնել հավասար քանակությամբ երիցուկ, մասուր եւ եղեսպակ: 3 ճաշի գդալ այս խառնուրդի վրա լցնել երեք բաժակ եռջուր ու ողջ գիշեր թողնել թերմոսում: Առավոտյան քամել ու խմել օրը 3 անգամ100-ական գրամ ուտելուց 30 րոպե առաջ:Ընդհանրապես բուսաբույժները գտնում են, որ եղեսպակը լավացնում է հիշողությունը եւ մաքրում արյունատար անոթները: Պարզվել է, որ այն ունի կատալիզատորի դեր եւ նման է մարդկային հորմոններին, օրինակ, էստրոգեններինկանանց սեռական հորմոնին: Ահա թե ինչու կանանց հատկապես 35-ից հետո խորհուրդ է տրվում անցկացնել երիտասարդացման կուրս խմելով տարվա մեջ երեք անգամ, առավոտյան, 1 ամիս շարունակ՝ 1 բաժակ եղեսպակի թուրմ1 թեյի գդալ եղեսպակին 1 բաժակ եռջուր: Այս դեպքերում համի համար կարելի է ավելացնել կիտրոն կամ մեղր: Իսկ Հին Եգիպտոսում պատերազմներից հետո քրմերն այս խոտաբույսը ձրի բաժանում էին կանանց, որպեսզի անպայման խմեն թուրմը սերունդը բազմացնելու համար: Դրանում զարմանալի բան չկա, որովհետեւ եղեսպակն ազդում է բեղմնավորման վրաինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց օգտագործելու դեպքում: Եղեսպակը Հին Հունաստանում համարվում էր նաեւ «երկարակեցության բույս», եւ դրա թուրմը տալիս էին խմելու տարեցներին: 100գ եղեսպակի ծաղիկները, 800 մլ օղին եւ 400գ ջուրը խառնել ու թողնել 40 օր արեւի տակ փակ ապակե անոթի մեջ: 40 օր հետո ընդունել առավոտյան քաղցած վիճակում լուծելով կես ճաշի գդալ հումքը նույնքան ջրի մեջ:Այս հումքը ժամկետի մեջ է 1 տարի:Այն տոնուսը բարձրացնող հատկություն ունի, բացի այդ, պարունակում է բնական հակաօքսիդանտներ: Հիշողությունը լավացնելու համար կարելի է եղեսպակի տերեւներից պատրաստել փոշի եւ ընդունել օրական երեք անգամ, մի պտղունց, վրայից խմելով ջուր: Եղեսպակը նաեւ շատ օգտակար է նեւրոզների դեպքում:Պետք է նշել, որ այսքան դրական ազդեցությունների հետ մեկտեղ՝ դեղատնային եղեսպակն ունի նաեւ լուրջ հակացուցումներ, օրինակվահանագեղձի հիվանդություն ունենալու դեպքում պարզապես պետք է հեռու մնալ այս դեղաբույսից: Այն հակացուցված է նաեւ երիկամային հիվանդություն ունեցողներին նեֆրիտ, պիելոնեֆրիտ, գլոմերոնեֆրիտ եւ այլն:Չի կարելի եղեսպակ ընդունել ուժեղ հազի դեպքում. այն միայն կուժեղացնի հազը: Եղեսպակը լավ չի ազդում նաեւ հիպոտոնիկների վրա: Օգտագործելու դեպքում էլ չարժե ընդունել 3 ամսից ավելի, անպայման պետք է ընդմիջում տալ: Եղեսպակը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն