Եկեք տարբերենք կաթի տեսակները

Եկեք տարբերենք ։)

  1. Կովի թարմ կաթ

Կովի կաթը միայն առաջին հայացքից է լավը թվում։ Իրականում, այն կարող է շատ խնդիրներ ունենալ, սկսած կովի առողջությունից, մինչև կաթը կթելուց հետո պահպանման ձևը և ժամկետը։

Հաճախ լսում եմ, մայրիկները ասում են 《 մեր կաթը ումից առնում ենք ՝ ճշտված է》 ։ 《ճշտված կովը 》 պետք է ունենա փաստաթղթեր, վետերիների մշտական հսկողություն տակ։ Եվ նույնրսկ այդ ժամանակ չեք կարող վստահ լինել միգուցե կովը այդ օրը տարօրինակ բույս ուտի։ Եվ նույնիսկ ամենաճշտված կովի ճշտված կաթը կարող է առաջացնել բուտուլիզմ և տոքոպլազմոզ։ Կաթը խստիվ արգելված է 0 ից մինչև 1 տարեկան երեխաներին, խորհուրդ չի տրվում 1 տարեկանից հետո նույնպես ։

  1. Պաստերիզացված կաթ։ Մայրիկները հաճախ ասում են 《խանութի կաթ》 ինչը սխալ է, եկեք ճիշտ տարբերակը օգտագործենք։ Պաստերիզացիան դա կաթի մշակման է և վնասազերծման տեխնոլոգիան է։ Կաթը ստանում են կովերից, Այն արդեն գործարանում մշակում են, եռացնում հատուկ ջերմաստիճանի, սառեցնում և հերմետիկ փակվում։ Կաթի ժամկետը պարտադիր է ստուգել գնելուց առաջ, տանը բացելուց հետո՝ պահել սառնարանում 3 օր։ Շատերը կաթը տանը եռացնում են նորից, այսպես ասած ապահովության համար, սակայն այն անիմաստ է եռացնել, քանի որ եթե կաթը վատ կաթ է ապա եռացնելը չի օգնի, իսկ եռացնելով կաթը կկորցնի այն օգտակարը, ինչ կար կաթի մեջ ։

Պաստերիզացված կովի կաթը չի կարելի 0 ից 1 տարեկան երեխաներին։ 1+ կարելի ավելացնել ճաշին զուտ համային առումով փոփոխություն մտցնելու համար, կարելի է մոտ 100 մլ տալ բալիկին, եթե ինքն է ցանկանում, բայց տալ բաժանով և ոչ թե ծծակով։ Այս կաթը ոչ մի կերպ իր սննդային արժեքով փոխարինել կրծքի կաթին կամ կաթնախառնուրդին։

  1. Կաթի փոշի

Կաթնամթերքի այս տեսակը շատ մեծ շփոթության մեջ է գցում մայրիկներին։ Ոմանք կարծում են, թե 2) կետում նշված Պաստերիզացված կաթը հենց փոշի կաթն է ՝ ջրով բացած, մյուսները՝ կաթնախառնուրդի տեսակ ։ Երկուսն էլ սխալ է։ Պաստերիզացված կաթը ինչպես վերևում նշեցի կովի թարմ կաթի մշակված տեսակն է։ Այս տեսակ փոշի կաթը ( նկար 3) օգտագործում են մեծիմասամբ դեսերտների համար ( թխվածքաբլիթի, բիսկվիթ, կրեմներ )։ Այն ջրով բացել ՝ խելու համար միգուցե հնարավոր է ( տայած ֆիրմա) միայն մեծահասակների համար, բայց ոչ երբեք փոքրերի համար ։ Սակայն կարելի է երեխաների համար ջերեփուկ կամ բլիթ պատրաստել ։ Եվ բնականաբար այն ընդհանրապես կապ չունի կաթնախառնուրդի հետ։ Կաթի փոշին կովի պատերիզացված կաթի մշակված և 《 չորացված 》 տեսակն է ։

4 Կաթնախառնուրդ ( Կ Խ)

Կխ Հայաստանում մեծ տարածում գտավ մոտավորապես 90xx ի վերջին։ Սակայն մինչև հիմա շատերը չեն հասկանում կխ օգտագործելու կանոնները։

ԿԽ կրծքի կաթի եթե կարելի է ասել 《փոխարինող 》 տեսակն է։ Իրականում կկ բոլորս գիտենք անփոխարինելի է, սակայն կխ ալտերնատիվ տարբերակ է նրանց համար, ով Կկ չի տվել։ Այն հիմնականում կովի կաթի բազայի վրա է, սակայն մեջը ավելացված են երեխայի աճի համար ԽԻՍՏ կարևոր այնպիսի միներալներ և վիտամիններ, ինչպիսիք չկան կովի ոչ թարմ ոչ էլ պաստերիզացված կաթի մեջ։ Հետևաբար, մայրիկներ, ովքեր մտածում են 《ավելի լավ է կովի կաթ տամ, քան կխ 》, իմացեք, որ Դուք զրկում եք երեխային շատ կարևոր վիտամիններից։

Կխ ֆիրման չի կարելի ըստ ցանկության մշտապես փոխել, փոխելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։ Ներկայումս կա լայն տեսականի ՝ ալերգիկ երեխաների՝ առանց լակտոզի կամ սոյայի բազայով, բկլիկ ճուտիկների համար՝ ավելի խիտ, 1 համարի ( 0 ից 6 ամսական) 2 րդ համարի ( 6 ից մինչև 1,6 ) իսկ Եվրոպայուն և ՌԴ նաև ադապտացված հատուկ կաթ՝ 1 + երեխաների համար ։ Եվրոպայում ( մասնավորապես Բելգիա, Ֆրանսիա) կխ խորհուրդ է տրվում պարտադիր մինչև 2 տարեկան, իսկ ցանկալի մինչև 3, Գերմանիայում մինչև 1 տարեկան) եթե թույլ կտաք իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել հաշվի առնելով բոլոր հոդվածները, որ կարդացել եմ, ապա կխ լավ է տալ գոնե մինչև 1,6 պարտադիր ։ Կխ տալու համար հետևեք տուփի վրա գրված կանոններին մայրիկներ, ցանկացած շեղում կարող է երեխայի մարսողության հետ խնդիրներ առաջացնել։ ԿԽ չի կարելի գազի վրա կամ միկրալիքային վառարանի մեջ տաքացնել ։ Միայն ջուրը ։ Այն ջրով բացելուց հետո մի ժամից ավել չի կարելի պահել ։

Roza jan, isk 2rd tesaki katic vore xorhurd ktaq gnelu, inch firman e aveli husali?

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն