Ընդեղենի Օգտակար Հատկանիշները

#ԱՍ #Ընդեղեն ??Ընկույզ, նուշ, գետնանուշ, պիստակ, պնդուկ և այլն…Այս ամենը չափազանց կարևոր է մեր առօրյա սննդակարգում: ?

8️⃣կարևոր պատճառ՝

1️⃣ Ընկուզեղենը հարուստ է սննդարար նյութերով ու էներգիա փոխանցող հրաշալի սննդամթերք է: Ճարպաթթուները, որոնք պարունակում են ընկուզեղենը օգնում են նվազեցնել վատ խոլեստերինն ու բարձրացնում են օրգանիզմին անհրաժեշտ դրական խոլեստերինը:

2️⃣ Կանխարգելում է կորոնար զարկերակային հիվանդություններն ու կաթվածները:

3️⃣ Դրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն: Այն օգնում է կարգավորել արյան բարձր ճնշումը, պայքարել կրծքի, հաստ աղու ու պրոստատիտի քաղցկեղների դեմ:

4️⃣ Ընկուզեղենն օգտակար է նաև ռևմատիկ արթրիտի, դեպրեսիայի դեմ, ինչպես նաև ուղեղի աշխատանքի համար:

5️⃣ Դրանք հարուստ են պոտասիումով, մանգանով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ցինկով, ֆտորով ու սելենիումով: Մագնեզիումը պայքարում է օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ, պոտասիումը կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը, պղինձը նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրությանը, ֆտորը կանխարգելում է ատամների հետ կապված խնդիրները:

6️⃣ Ընկուզեղենն իր մեջ մեծ քանակությամբ վիտամին E է պարունակում, որը պաշտպանում է մաշկի բջիջներն ու լորձային մեմբրանները ազատ ռադիկալներից և նպաստում մաշկի առողջությանը:

7️⃣ Ընկուզեղենը վիտաին B-ի կոմպլեքս է պարուակում, որը չափազանց կարևոր է ընդհանուր առողջության համար:

8️⃣ Դուք կահարցնեք արդյո՞ք ընկուզեղենը օգտակար է սրտի համար, չէ՞ որ այն մեծ քանակությամբ ճարպ է պարունակում իր մեջ:Կարող է տարօրինակ հնչել, սակայն պատասխանն այո է: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ընկուզեղեն են օգտագործում իրենց սննդակարգում ավելի առողջ սիրտ ունեն, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այն: Օրեկան ընդամենը 30 գրամ ընկուզեղենը կարող է ձեր սիրտը առողջ պահել, քանի որ.

♦ Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

♦ Իջեցնում է բացասական խոլեստերինի մակարդակն ու բարձրացնում է դրական խոլեստերինի մակարդակը:

♦ Դրա մեջ պարունակվող արգինինը կանխում է զարկերակների կոշտանալն ու դրանք էլաստիկ պահում:

♦ Ընկուզեղենի մեջ պարունակվող հակաօքսիդանտները, վիտամիններն ու հանքանյութերը պայքարում են բորբոքումների դեմ:

♦ Նատրիումի ցածր մակարդակի ու պոտասիումի բարձր մակարդակի շնորհիվ կարգավորվում է արյան ճնշումը:Սնվենք առողջ,ապրենք գեղեցիկ???

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն