Երեխաների Ճիշտ կերակրում

Բարև ձեզ: Մայրիկներ ջան ուզում եմ կիսվել բալիկին կկ-ից կտրելու իմ փորձով: Ասեմ, որ շաաաատ դժվարությունների միջով ենք անցել, որ պահպանենք կկ-նվնասված կուրծք, ցավեր, ճաքեր, շատ քիչ կաթ, նվնվալ: Առաջին 2 ամիսւ մղկտալով կկ ենք կերել կուրծքս լրիվ պատռվել էր ու վերք դարձել, երկրորդ ամսում քիչ-քիչ լավացավ: Մինչև 6 ամիս միայն կկ ենք եղել: Հավելյալը շաաաատ վատ էր ուտում ու էլի կկ կերանք: Մեկ տարեկանից սկսեցի ըստ պահանջի կկ-ն սահմանափակելթողնելով միայն ցերեկվա 2 քնից առաջ և գիշերն ըստ պահանջի: Տենց 2 ամիս, հետո գիշերայինը դարձրի 2 անգամտենց 2 ամիս: Հետո հանեցի ցերեկվա քնից առաջը տենց էլի 2 ամիս շարունակեցինք, հետո հանեցի գիշերվա քնից առաջըտենց 1,5 ամիս, ընթացքում նաև գիշերայինը դարձրի 1 անգամ: Մտադրված էի կերակրել մինչև 2 տարեկանը, բայց պիտի դեղեր ընդունեմ ասում են կկ-ի հետ համատեղելի է, բայց չեմ ուզում կերակրելով դեղ խմեմ, դրա համար դարձանք 1,8 և արդեն 3 օր է հանեցի նաև գիշերվա մեկ անգամ ուտելը: ԿԿ-ն ավարտեցինք առանց սթրեսիմենակ գիշերվա առաջին օրը մի քիչ լացեց կաթ ուզեց, ջուր տվեցի, մի քիչ սիրեցի քնեց ու դա էլ նենց չէր, որ սովածությունից էր լացում, այլ սովորություն էր արդեն դարձել: Հիմա արդեն գիշերը չի արթնանում կամ մի անգամ, այն էլ շատ է ծարավում, ջուր է խմում և քնում: Եթե աստիճանաբար եք կտրում, կաթի հետ քաշվելու խնդիր չի լինում, քանի որ օրգանիզմն աստիճանաբար հասկանում է, որ կաթի անհրաժեշտություն չկա և չի արտադրում: Մայրիկներ ջան ձեր բալիկներին ճիշտ կտրեք կերակրումից առանց աղ ու բիբար, դառն ու կծու քսելու, որ համ երեխան սթրես չապրի, համ դուք:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն