Երեխաների Քառասունքը Պահե՞լ, Թե՞ Ոչ

#Տեղեկատվական

#ԵրեխայիքառասունքԵրեխաների քառասունքը պահե՞լ, թե՞ ոչ։

Ըստ բնական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում։

Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք:Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն