Ես հաղթահարեցի՝ նիհարեցի 15կգ

#հաղթանակ1 Այսօր ուզում եմ մեծ ուրախությամբ կիսվել ու միգուցե, ոգևորել իմ նման ավելորդ քաշ հավաքած սիրուններին:Փոքր հասակում եղել եմ թմբլիկ,բայց 8-րդ դասարանից հետո նիհարել եմ և մինչև ամուսնությունս եղել եմ հասակիս համար բարեկազմ: Քաշային տատանումներ ունեցել եմ քիչ,բայց ինձ հավաքել եմ,նիհարել և միշտ հետևել եմ իմ կառուցվածքին (ջահել աղջիկ,հավեսս տեղը,ուշք ու միտքս «սիրուն լինեմ»?): Ամուսնության 1 տարվանից հետո սկսվեեեց: Մի պահ իջա,բայց էլի լցվեցի,որովհետև ուզում էի շուտ հասնեի իմ 58 կգ-ին և դիետա էի պահում,իսկ անցած տարի ծունկս կոտրեցի,2 ամիս նստած ու դարձա 91կգ ???: Այս տարի 86 էի: Շատ են ծանոթները տեսնում ու «վաաա՜յ ես ոնց ես փոխվել, չճանաչեցինք» դե հասկանում ես՝ ուզում են ասել « էս ոնց ես չաղացել» չեն համարձակվում??????: ԵՍ ԳԻՏԵՄ ՈՐ ՊԻՏԻ ՆԻՀԱՐԵՄ,բայց չեմ կարում,չի ստացվում, ամենաշատը 2 շաբաթ ինձ պահում եմ ու վերջ: Եվ տենց մի շատ անախորժ դեպքից հետո տեսնում եմ փոստ ֆեյսբուքում «ՄՐՑՈՒՅԹ4» (վաղուց կայի այս խմբում,հետևում էի,հիանում,նեղսրտվում,որ ես չեմ նիհարում ու ես ինձ իմ մարմնում վատ եմ զգում) ու որոշեցի՝ ՀԵՐԻՔԱ,ԻՄ ՀԵՐԹՆԱ ԱՐԴԵՆ: Գրեցի ու ինձ պատասխանեց ադմին Մարինե Բաղդասարյանը «Պետք չի ամաչել ու քաշվել,ես հավատում եմ քեզ,դու կարաս ու նայ, պատիվս բարձր կպահես»: Այս խոսքերը ինձ բառիս բուն իմաստով թևեր տվեցին,մոտիվացիա,ուժ: Ես ինձ հավաքեցի, մասնակցեցի մրցույթին ու այսօր հաղթեցի՝ ի շնորհիվ ինձ անծանոթ մի մարդու,ով հոգեպես ինձ աջակցեց ու հասկացավ իմ «ցավը»:Ոչ մի դիետա,ոչ մի անկանոն,առանց չափ ու քանակի սնունդ, ուտում ենք առողջ մեր օրգանիզմի լեզուն հասկանալով: Ես բացառել եմ,լրիվ հանել եմ հացը,քաղցրը,գազավորված ըմպելիքները,ժարիտը: Ուտում եմ 3 անգամ,օրը սկսում եմ մի բաժակ ջրով,ուտում եմ միրգ,բանջարեղեն,միս,հատիկավորներ,ընթրիքը ժ. 8-9,քանի որ ուշ եմ գնում տուն,առավոտս սկսվում է 7-ից ու ամբողջ օրս շարժման մեջ եմ,մարզվում եմ հենց ազատ եմ լինում,ես շուտ չաղանում և շուտ նիհարում եմ ու ամեն մի քայլ վրաս երևումա,խախտումներ արել եմ,բայց գնալով արդեն սովորում ես ու էլ չես ել ուզում: Ինչ ասեմ,ես հաղթահարեցի -15կգ,ունեմ դեռ -12 առջևում,բայց կարևորը հավատնա:Աղջիկներ մենք բոլորս մի նպատակի շուրջ ենք այստեղ ու չկան քննադատություններ,վատ խոսքեր,մենք միասին ենք,հավասար,իրար աջակից: Մենք կարող ենք մեր մարմինը կոփել,ստեղծել,վերականգնել, ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵԶ,մի լսեք ու մի տեսեք ուրիշների թարս հայացքները,սնվեք առողջ,ձեզ լավ զգացեք,ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ ԴՐԱՆ, ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ,կարևորը ինչ անում եք,արեք սիրով,հավատալով,խախտում եք արել,ոչինչ,հաջորդ օրը կուղղեք,ձեզ մի մեղադրեք դրա համար,ուղղակի մի կենտրոնացեք նիհարելու վրա,մի մտածեք սնվում ենք առողջ,որ նիհարենք,թե չե հետո էլի կլցվեք,հետևեք կշեռքին,բայց մի կախվեք թվերից: Աղջիկներ ջան սոված մնալ պետք չի,դուք սկզբում եսպես թե ենպես կնիհարեք,հետո կպահեք ձեր քաշը, պարզապես հետևեք առողջ ապրելակերպին,մի հուսահատվեք ոչ մի բանից ամեն բան լուծում ունի,հետևեք մեր ադմինների խորհուրդներին,սովորեք նոր բաղադրատոմսեր մեր խմբի ալբոմներից և վուալյաաա՜՜ ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն