Ֆրանսիական Կարկանդակի Բաղադրատոմս

Ֆրանսիական կարկանդակ ”Quiche”

Yield: 2 ժամ անց Prep Time: 30 minutes Cook Time: 30-45 minutes Ingredients

Խմորի համար՝ ալյուր - 2 բաժակ հյութ լոլիկի - 0,5 բաժակ բուսայուղ - 0,5 բաժակ փխրեցուցիչ - 0,5 թ/գդ քրքում - 0,5 թ/գդ աղ - 1 պտղունց Միջուհի համար՝ բուսայուղ - 3 ճ/գդ կաղամբ - 1 կգ վարսակի փաթիլներ (հերկուլես) - 3 ճ/գդ ընկույզ - 1 բաժակ հիլ(кардамон) - 0,5 թ/գդ խմելի սունելի - 0,5 թ/գդ աղ - ըստ ճաշակի պղպեղ սև - ըստ ճաշակի ձիթապտուղ կանաչ Պատրաստման եղանակ

Ալյուրը փխրեցուցիչի հետ մաղում ենք և 10 րոպե հանգիստ թողնում: Ավելացնում ենք քրքումը, լոլիկի հյութը, բուսայուղը և մեկ պտղունց աղը: Խմոր ենք հունցում: Գնդում ենք, ծածկում և 30 րոպե հանգիստ թողնում: Ստանում ենք փափուկ, առաձգական և ենթարկվող խմոր: fransiakan-karkandak-Quiche-1 Քանի դեռ խմորը հագստանում է, զբաղվենք միջուկով: Կաղամբը մանր քերիչով անցկացոնւմ ենք, կամ մանր կտրատում: Խոր թավայի մեջ տաքացնում ենք բուսայուղը, ավելացնում ենք կաղամբը և 10 րոպե շոգեխաշում: Միջուկի համար մեզ վարսակի փաթիլներ են անհրաժեշտ: Ընկույզն այս միջուկի մեջ գլխավոր դերակատարություն ունի, այնպես որ այն բլենդերով կամ գրտնակով բավականին մանրացնում ենք: Մանրացված ընկույզը, վարսակի փաթիլները, հիլը, խմելի-սունելին, աղը, աղացած սև պղպեղը միջուկի համար նախապատրաստում ենք:fransiakan-karkandak-Quiche-2 Ապա ստացված զանգվածը լցնում ենք շոգեխաշած կաղամբի վրա և հանգամանորեն խառնում ենք: Միջուկը պատրաստ է: Ձևամանը բուսայուղով պատում ենք և վրան ալյուր ենք լցնում: Խմորը գրտնակում ենք և դնում ձևամանի մեջ՝ դեպի վեր ենք ձգում խմորը, որպեսզի եզրերը բարձր լինեն: Միջուկը հավասար շերտով տարածում ենք: Թխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինի: Կարող է մոտավորապես 45 րոպե տևել: fransiakan-karkandak-Quiche-3 Մեր ուտեստը պատրաստ է: Վրան կանաչի ենք ցանում և ձիթապտուղ ենք դնում: Մի կտոր կտրում ենք և վայելում: fransiakan-karkandak-Quiche-4 fransiakan-karkandak-Quiche-5 fransiakan-karkandak-Quiche-6 Կարկանդակ պատրաստելիս, ընկույզի տեսակը նշանակություն չունի, կարող ենք պնդուկ լցնել, նուշ, ընկույզ։ Այն շատ հարմար է պատրաստել հատկապես պահքի շրջանում ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն