Գաթա Պատրաստման Եղանակ

Գաթա

Խմորի համար՝ ալյուր - 400գր կարագ - 250գր ձու - 2 հատ+ 1 սպիտակուց սոդա - 1թ/գդ վանիլին - 10գր թթվասեր - 250գր Միջուկի համար՝ ալյուր - 1 բաժակ կարագ - 125գր շաքարավազ - 1,5 բաժակ վանիլին - 5 գր Վրան քսելու համար՝ ձու - 1 հատ(դեղնուց) կաթ - 1ճ/գդ Պատրաստման եղանակ

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուր, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք ստացված զանգվածը պատառաքաղով ու հունցում ենք փափուկ խմոր: gata-2 Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը ձեռքերով վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում: Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով: Ստացված ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում: gata-3 Պատրաստի գաթան հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում: gata-4 Գաթայի միջուկի մեջ ցանկության դեպքում կարող եք ավելացնել մանրացված գետնանուշ կամ ընկույզ

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն