Համեղ Կրուասան շոկոլադով

Կրուասան շոկոլադով

Yield:Անմիջապես

Prep Time:1ժ 10 րոպե

Cook Time:25 minutes

Կրուասանը հայտնի ֆրանսիական թխվածք է, որը ունի կիսալուսնի տեսք: Թարգմանաբար ֆրանսերենից "croissant" նշանակում է "կիսալուսին":Կիսալուսնաձև թխվածքը սկսել են թխել Ավստրիայում XIII դարից սկսած։ Սակայն, այժմյան կրուասանների ժողովրդականությունը սկսվել է 1839 թվականից, երբ ավստրիացի սպա Ավգուստ Ցանգը Փարիզում բացեց «Վիեննական փուռը», որտեղ նման կրուասաններ էին թխում։ Այսպիսով, կրուասանները դարձան ֆրանսիական:Ֆրանսիայում կրուասանը մատուցում են նախաճաշին՝ սուրճի կամ տաք շոկոլադի հետ։

Ingredients

կարագ - 310 գրալյուր - 1/2 կգշաքարավազ - 1 թ/գդձու - 1 հատաղ - 1 թ/գդջուր - 60 մլ (տաք)կաթ - 250 մլ + 2 ճ/գդխմորիչ - 25-30 գրշոկոլադ սև - 100-150 գրՊատրաստման եղանակ

Խոր ամանի մեջ խմորիչը տաք ջրով բացում ենք և 6-7 րոպե հանգիստ թողնում։ Խմորիչին ավելացնում ենք շաքարավազը և 250 մլ տաք կաթ, խառնում ենք և դնում տաք տեղ։ Ալյուրն ու աղը խառնում ենք իրար և ավելացնում կարագը(60 գր)։Ալյուրն ու կարագը ձեռքերով խառնում ենք այնքան, մինչև փշրանք ստանանք։ Եթե խմորիչը արդեն հասել է, ուրեմն ալյուրի մեջ փորվածք ենք անում, խմորիչը լցնում մեջը և խմոր հունցում։ Եթե խմորն արդեն ամանի պատերին չի կպնում ուրեմն ժամանակն է տեղափոխել ալյուրով պատված սեղանի վրա։ Խմորը 5 րոպե սեղանի վրա հունցում ենք։Հունցած խմորը պետք է նուրբ ու փափուկ լինի և ձեռքերին չկպնի։ Խմորը գնդում ենք և դնում բուսայուղով պատված տարայի մեջբոլոր կողմերից յուղով պատելով։ Այնուհետև խմորը սննդային փաթեթով փաթաթում ենք և սրբիչով ծածկում։ Խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղ, որ լավ հասնի։ Երբ խմորը հասնի պետք է բռունցքով սեղմենք այն։ Սեղանի վրա 5 րոպե խառնելուց հետո խմորը նորից գնդում ենք, դնում խոր ամանի մեջ, սննդային փաթեթ հագցնում կամ սրբիչով ծածկում և 1 ժամով հանգիստ թողնում։ 1 ժամ անց նորից խմորը սեղանի վրա տրորում ենք, հաստ ուղղանկյուն ձևավորում, բոլոր կողմերից սննդային փաթեթով փաթաթում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը սառնարանից հանում ենք և ոչ բարակ ուղղանկյան տեսքով բացում մինչև 16x32 չափի։Գրտնակած խմորի 2/3 մասի վրա դնում ենք մնացած կարագը (250 գր), դանակով տարածում այն ողջ մակերեսովեզրերից 2 սմ դեպի ներս։ kruasan-2 Խմորը 3 տակ ծալում ենք։ Սկզբից վերև ենք ծալում առանց կարագի խմորի եզրը (1/3), խմորի անկյունները ձգում ենք, որպեսզի հավասար ուղղանկյուն ստանանք։ Ամեն անգամ խմորը բացելուց առաջ լավ կլինի վրայի ավելորդ ալյուրը վրձնով հանել դուրս։ Այնուհետև ծալում ենք խմորի յուղով պատված եզրը կրկին անկյունները ձգելով։ Եզրերը թեթևակի սեղմում ենք և կրկին սկսում շերտավորել խմորը։ Դրա համար խմորը 90 աստիճան շրջում ենք և գրտնակումհետ ու առաջ։ Աշխատում ենք այն կրկին գրտնակել 16x32 չափի։kruasan-3 Կրուասանի խմորը կրկին եռակի ծալում ենք (գրքի պես), փաթաթում սննդային փաթեթի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը կրկին գրտնակում ենք հետ ու առաջ։ Նորից եռակի ծալում ենք և նախորդ անգամների պես 90 աստիճանով պտտում ու երկարությամբ գրտնակում։ Արդեն 4-րդ անգամ խմորը եռակի ծալում ենք դնում սննդային փաթեթի մեջ և 45 րոպեով կամ 1 օրով տեղափոխում սառնարանը։kruasan-4Կարող ենք նաև խմորը սառցարանի մեջ դնել։ Արդեն պատրաստի խմորը սառնարանից հանում ենք, սննդային փաթեթը հանում և ուղղանկյունաձև բացում մինչև 35x53 չափի։ Խմորը երկարությամբ 2 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուրը եռանկյունաձև կտրատում։ Եռանկյունիները մոտավորապես 9-10 սմ են ըստ ցանկության։ Շոկոլադը մասերի ենք բաժանում։ Ձուն ջարդում ենք։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք և խառնում 1 ճ/գդ կաթի հետ, իսկ սպիտակուցը տեղափոխում ենք սառնարանը։ Կրուասանները հատ-հատ փաթաթում ենք, իսկ այդ ընթացքում մնացած խմորը սրբիչով ծածկում ենք։ Յուրաքանչյուր եռանկյունին երկարությամբ և լայնությամբ անկյուններից ձգում ենք, կարճ կողմի մեջտեղի հատվածում փոքր անցք ենք բացում։ Վրձնով ավելորդ ալյուրը հեռացնում ենք, իսկ եթե խմորը չորացել է, պետք է սառը ջրով թրջենք, որպեսզի թխվելու ընթացքում չճաքճքի։kruasan-5Եռանկյունաձև խմորի վրա դնում ենք շոկոլադի կտորները (ինչպես փորձը ցույց է տալիս, կարելի է շոկոլադը շատ անել): Եռանկյան եզրերը ծալում ենք շոկոլադի վրադրանց հակադիր ուղղություններով: kruasan-7 Կրուասանը ոլորում ենք եռանկյան գագաթի ուղղությամբ: Բարակ վրձնով եռանկյան սուր գագաթը պատում ենք կաթի հետ խառնած դեղնուցով, որպեսզի թխման ընթացքում կրուասանը չբացվի: Կրուասանը ամբողջությամբ ոլորելուց հետո եզրերը մի փոքր ծալում ենք կիսալուսնի ձև տալով:kruasan-6Ոլորած կրուասանները դնում ենք արևածաղկի ձեթ քսած թավայի մեջդրանց միջև որոշակի հեռավորություն թողնելով: Դրանց վրա սառը ջուր ենք քսում, պատում թաղանթով և թողնում 1 ժամ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի: Չի կարելի կրուասանները հասնելու համար դնել տաք ջեռոցը. տաքության հետևանքով կարագը կհալչի և շերտերը չեն ստացվի: Մնացած դեղնուցին ավելացնում ենք սպիտակուցը և ևս 1 ճաշի գդալ կաթ, հարում ենք: Այս խառնուրդով պատում ենք հասած կրուասանների մակերեսը (եթե կրուասանները լավ են հասնում, կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանց մի մասը այլ թավայի մեջ տեղափոխելու): Ջեռոցը տաքացնում ենք մինչև 220 աստիճան և դնում ենք կրուասանները: 3-4 րոպեից ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճանի և շարունակում ենք թխել ևս 15-20 րոպե մինչև ախորժելի կարմրության հասնի: Թխման ընթացքին պետք է պարբերաբար հետևել առանց ջեռոցը բացելու: Պատրաստի կրուասանները հանում ենք ջեռոցից և թավայից: Շոկոլադով կրուասանները մատուցում ենք տաք կամ սառը վիճակում, թեյի կամ սուրճի հետ: Կարելի է դրանք մատուցել նախաճաշին, ցերեկային թեյախմությանը կամ փիքնիքի ժամանակ:kruasan-10

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն