Հացուտիկ Հավի Թոքով և Չերրի Լոլիկով Բաղադրատոմս

Հացուտիկ հավի թոքով և չերրի լոլիկով

Yield:ԱնմիջապեսPrep Time:10 minutesCook Time:30 minutes

Ingredients

տարտալետկա - 12 հատհավի թոք - 500 գրսերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլգազար - 150 գրսոխ - 150 գրձու - 20 հատ(լորի)լոլիկ չերրի - 20 հատաղ - ըստ ճաշակիպղպեղ սև - ըստ ճաշակիբուսայուղ - ըստ ճաշակիկանաչի

Պատրաստման եղանակ

Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ։Գազարը անցկացնում ենք մանր քերիչով ։Կանաչին մանր կտրատում ենք։Այնուհետև ավելացնում ենք գազարն ու մի քիչ տապակում։ Ավելացնում ենք թոքը և, անընդհատ խառնելով, տապակում ենք 15-20 րոպե, այնուհետև սառեցնում։Արդեն պատրաստի թոքը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում սերուցքը և այդ ամենը մանրացնում ենք։Եթե բլենդեր չկա, թոքը կարող ենք մսաղացով անցկացնել, այնուհետև ավելացնել սերուցքն ու խառնել։Թոքը համեմում ենք կանաչիով, աղով, պղպեղով և լավ խառնում։Լոլիկն ու ձուն 2 մասի ենք բաժանում։Թոքով մուսսը խոհարարական ներարկիչով լցնում ենք հացուտիկի (տարտալետկա) մեջ։Վրան դնում ենք ձուն և լոլիկը։Ձևավորում ենք կանաչիով ու մատուցում:

Խորհուրդ. Ցանկալի է փոքր չափի հացուտիկ օգտագործել։ Իսկ չերրի լոլիկի փոխարեն կարող ենք մանր կտորների բաժանած սովորական լոլիկ օգտագործել, իսկ լորի ձուն կարող եք սովորական ձվով փոխարինել ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն