Հավի Կրծքամսով և Շամպինիոնով Գրատեն Բաղադատոմս

ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ԵՎ ՇԱՄՊԻՆԻՈՆՈՎ ԳՐԱՏԵՆ

Բաղադրիչներ.

խաշած կարտոֆիլ – 4 հատ,

խաշած կամ տապակած հավի կրծքամիս – 200 գ,

շամպինիոն – 150 գ,

սոխ – 1 գլուխ,

ձու – 2 հատ,

սերուցք 10% յուղ.- 100 գ,

սերուցք 30% յուղ. – 4-5 ճ. գդ.,

պինդ պանիր ( օրինակ, Պարմեզան) – 50 գ,

ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.,

մսային սոուս – 2 ճ. գդ.,

սամիթ – 7 ճյուղ,

սխտորի փոշի, օրեգանո, ռեհան, պղպեղ- 3 պտղունց,

մշկընկույզ – 3 պտղունց,

աղացած պղպեղների խառնուրդ – 1/2 թ. գդ.,

սոխ, հազրեվարդ, մաղադանոս և համեմ չոր, – 1/2 թ. գդ.,

կարագ փոքր կտոր,

պաքսիմատ – 2 ճ.գդ.

Տապակին կարագ քսել: Կարտոֆիլը մանրացնել, լցնել տապակի մեջ, որին նախապես պաքասիմատ է ցանված: Հավի միսը կտրատել, տարածել կարտոֆիլի վրա: Սոխը մանրացնել, տապակել մի գդալ բուսայուղով, լցնել հավի մսի վրա: Ձուն հարել, ավելացնել յուղոտ սերուցքը, հետո սովորական սերուցքը, աղ, պղպեղներ և մշկընկույզ ցանել, խառնել: Ձուն լցնել հավի ու կարտոֆիլի վրա, փայլաթիթեղով ծածկել և 200 աստիճան ջեռոցում 15 րոպե եփել, հետո ջերմաստիճանն իջեցնել 180 և եփել ևս 15-20 րոպե: Սունկը կտրատել, մի քիչ նուսայուղով տապակել, համեմել չոր կանաչիների խառնուրդով, մսի համար նախատեսված սոուսով: Սամիթը կտրատել, պանիրը քերել: Տապակը հանել ջեռոցից, վրան լցնել սունկը, սամիթը, պարմեզանը: Նորից դնել ջեռոցը, մինչև կարմիր կեղև ստացվի:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն