Հավով Աղցանի Պատրաստման Եղանակը

Հավով աղցան

Անհրաժեշտ են.

-հավի խաշած կրծքամիս,-հունական ընկույզ,-սխտոր,-աղ, սև աղացած պղպեղ,-մայոնեզ:

Կարևոր է`

Պատրաստման ամենաաշխատատար փուլը հավի կրծքամսի կտրատումն է: Սակայն դա երկար չի տևում, քանի որ, ինչպես նշեցինք, աղցանը պատրաստվում է ոչ մեծ քանակով:

Միսը պետք է մանրացնել ոչ երկար, բարակ թելիկների: Շատ հարմար է դա անել պատառաքաղով` տախտակի վրա: Ոմանք նախընտրում են դա ձեռքով անել:

Իսկ ընկույզի համար շատ հարմար է օգտագործել բլենդեր: Հաշված վայրկյանններ, և ձեր ընկույզը կվերածվի մանր փշրանքների, ինչը և անհարժեշտ է:

Պատրաստման եղանակը

Ընկույզը խառնեք հավի մսին:

Աղ արեք, լցրեք սև պղպեղը:

Վրան լցրեք մայոնեզը:

Ավելացրեք շատ մանր քերած սխտորը: Վերջինս պետք է լինի շատ քիչ: Այն ոչ թե պետք է հաղորդի սրություն, այլ թեթև երանգ:

Աղցանը պատրաստ է: Այն սովորաբար այդպես էլ մատուցվում էվերևից մայոնեզ քսելով: Սակայն համաձայնեք այդպես բավականին տխուր է: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ավելի հետաքրքիր տարբերակներ:

Օգտագործվում է նաև շատ մայոնեզ, որպեսզի աղցանին նրբություն հաղորդվի: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել ոչ թե խիտ, այլ թեթև և ջրիկ մայոնեզ: Բացի այդ` մայոնեզը կարելի է լուծել նուրբ և ոչ խիտ թթվասերով կամ մածունով (ոչ թթու):

Ընկույզը պետք է շատ լինի: Ժլատություն մի արեք: Ավելի լավ է աղցանը քիչ քանակությամբ պատրաստեք, քան խնայեք ընկույզի հաշվին: Կողմնորոշվելու համար նշենք, որ կտրատված ընկույզի ծավալը պետք է մոտավորապես լինի մսի ծավալի կեսի չափ: Կարելի է նաև մի փոքր պակաս, իսկ եթե ավելի շատ, ապա հրաշալի կլինի:

Այս աղցանի համար լիովին բավարար, նույնիսկ` նախընտրելի է հավի փափուկ կրծքամիսը: Դրանով աղցանն ստացվում է ավելի «մաքուր», ունենում է բաց գույն, տեսքի առումով ավելի հաճելի է: Ընկույզի և մայոնեզի առկայությունը լիովին բավարար է մեղմ ու համեղ աղցան ստանալու համար:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն