Հայ Առաքելական Եկեղեցին Նշում Է Ծաղկազարդը

#Զատիկ #Ծաղկազարդ Հայ առաքելական եկեղեցին մարտի25֊ին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ինչը ժողովուրդը խանդավառությամբ ընդունեց: Ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով տիրոջ ճանապարհին, աղաղակում էին. «Ովսաննա, օրհնություն նրան, որ գալիս է Տիրոջ անունով»:

Ծաղկազարդի առավոտյան օրհնված ձիթենու կամ ուռենու ոստերը բաժանվեցին ժողովրդին: Դրանք պահվելու են մինչև հաջորդ Ծաղկազարդ: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Իսկ ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

Ժողովուրդը Ծաղկազարդին վերագրում էր բարիքը, առատությունը, պտղաբերության հմայական զորությունը։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, ճյուղերը դնում էին խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Հնում մարդիկ ծաղկազարդը անցկացնում էր զվարճություններով, իսկ պատանիները, շրջելով Զատկի համար ձու էին հավաքում։ Ծաղկազարդի առթիվ նշանվածներին հանդիսավորությամբ տանում էին եկեղեցի և նվերներ հանձնում։ Ծաղկազարդին եկեղեցիներում կատարվում է նաև մանուկների օրհնության կարգ։Եկեղեցուց տուն բերված օրհնված ճյուղերով զարդարում են զատկական սեղանը ։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն