Հայկական ավանդական ճաշատեսակի՝ կուրկուտի պատրաստման եղանակը

https://www.facebook.com/ԽՈՀԱՐԱՐՈւՀԻ-815520441868883/ Շողեր տատն այս անգամ Էլ մեզ համար բացահայտում է ևս մեկ հայկական ավանդական ճաշատեսակի՝ կուրկուտի պատրաստման եղանակը:

ԿՈՒՐԿՈՒՏ

1 կգ ծեծած ցորեն1 կգ տավարի միս300 գ կարագ1 ճաշի գդալ աղ3 լ ջուր

Միսն ու ցորենը լվանալ: Միսը կտրատել հարմար չափաբաժիններով. կաթսայի մեջ շերտ-շերտ դասավորել միսն ու ցորենը, լցնել ջուրը, աղը, դնել կարագն ու կաթսայի կափարիչը հերմետիկ փակել:եփել մարմանդ կրակի վրա՝ 4-5 ժամ:

P.S. Սա կուրկուտի պատրասրման եղանակն է Սյունիքում, ավելի կոնկրետ՝ Կապանում: Իսկ Արցախում այն պատրաստում են խոզի յուղոտ մսից և առանց կարագի: Ավանդաբար այս ուտեստը պատրաստվում էր հիմնականում ձմռանը, կճուճում՝ թոնրի մեջ:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն