Հոգեբանական Օգնություն Ձեզ Համար

Բարի օր բոլորին։Ես Սոնան եմ, ադմինների թույլտվությամբ կարող եմ ասել ՝ այս խմբի հոգեբանը։Մի քանի խոսք իմ մասին.Մասնագիտությամբ՝ հատուկ հոգեբան, հոգեբան, HR։ Աշխատում եմ մեր՝ Անիմա հոգեբանական հետազոտական կենտրոն_ում։ Ամուսնացած եմ, Ձեզ պես մտահոգված և ծանրաբեռնված մայրիկ եմ ?Մայրիկներ ջան, շատ եմ նկատում, որ ունենում եք տարբեր հարցադրումներ՝ հոգեբանական խնդիրների վերաբերյալ։ Ունեմ առաջարկ և հնարավոր լուծում)), որը, կարծում եմ, բոլորիդ սրտով կլինի։⬇️⬇️⬇️⬇️⤵️⤵️Այս փոստի տակ գրեք Ձեզ հուզող հարցերը, ես մոտ օրերս լայվ միացումով կպատասխանեմ դրանց։ Կարծում եմ և՛ Ձեզ օգտակար կլինի, և՛ ես ժամանակի առումով ավելի սեղմ կկարողանամ խոսել ( շատ ծանր գրաֆիկ ունեմ, բայց մեծ սիրով կօգնեմ, որքան ժամանակս կների?)Դե՛.. սպասում եմ Ձեր հարցերին։Էդիտ արեցի, որովհետև պմ հարցերի քանակը քիչ առաջ հասավ 334ի։Աղջիկներ ջան, դուք շաաատ եք..(36000+) ես մենակ։ Ամեն մեկդ, որ պմ գրի իմ վիճակը պատկերացնո՞ւմ եք..Ուրեմն էսպես. խնդրում եմ ձեր հարցերը գրեք միմիայն այս փոստի տակ և մի բան էլ.

  1. ես օնլայն գրելով չեմ աշխատում(իրեն հարգող ոչ մի մասնագետ գրելով ձեզ հետ թերապիա չի անցկացնի..դա արդյունավետ չէ, հարգենք և՛ Ձեր, և՛ իմ ժամանակը)։
  2. եթե խնդիրն այնպիսին է, որ հնարավոր լինի ուղղորդել կամ արագ լուծում առաջարկել ՝ մեեծ սիրով ես դա կանեմ.
  3. մնացած բոլոր դեպքերի համար կա թերապիա(դիմեք, Ձեր վստահելի մասնագետին)։

Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք.. ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն