Ի՞նչ անել, եթե երեխան չի ցանկանում հավելյալը ուտել

երեխան չի ցանկանում հավելյալը ուտել, այս խնդիրը այնքան բարդ է, որ որոշեցի իմ սուբյեկտիվ հոդվածը ձեզ ներկայացնել, միգուցե ձեզ համար օգտակար լինի

Եվ այսպես չուտելու հիմնական խնդիրներից կարևոր ՝ ատամիկների խնդիրը իրականում չի կարող ձգվել ամիսներ, այն կարող է տևել մեկ -երկու շաբաթ, որի ընթացքում կարելի է բալիկին հանգիստ թողնել, չմոռանալով ամեն օր, ճիշտ նույն ժամին, մեկ -երկու գդալ առաջարկել, առանց ստիպելու։

Հաջորդ հնարավոր պատճառներից է, սխալ տեքստուրայով ճաշի տալը, օրինակ վաղ տարիքում կտորնորով, կամ ոչ լավ տրորած կերակուրը ․ երբ երեծքն 6 ամիս ջրիկ կաթ է խմել ։ Տվյալ դեպքում մի քանի անգամ տանջվելով և փորձելով, հիմնականում երեխան պարզապես հրաժարվում է տառապել, նախընտրելով համով կաթիկը

Խնդիր է առաջանում նաև հակառակ իրավիճակում, երբ 10 ամսական + երեխան արդեն թխվածքաբլիթով կամ մրգով քորում է լնդերը, և մայրիկը դեռ շատ ջրիկ ճաշիկ է տալիս, որը երեխային հետաքրքիր չի ։ Եվս մեկ խնդիր, երբ երեխային հեռու են պահում մեծերի սեղանից ։ Դա չի նշանակում, որ մեծի սեղանից խոզի խորոված պիտի տալ 8 ամսական բալիկին, դա նշանակում է, որ կարելի է մեծերի սեղանին ավելացնել օրինակ ծաղկակաղամբ կամ բրոկոլի, կամ այլ օգտակար բանջարեղեն և դա առաջարկել բալիկին ։

Հաճախ երեխայի ուտելու պրոցեսը մեծ իրադարձություն է ընտանիքի անդամների համար, ինչը ևս խնդիր է ։ Որքան էլ սերը, հիացմունքը, հրճվանքը մեծ է ձեր բալիկի նկատմամբ, պետք չէ ամողջ էմոցիաներով լի լինի երեխայի ուտելու պրոցեսը ։ Որքան հանգիստ և անմիջական լինի, այնքան երեխան ավելի հեշտ կընդունի փաստը, որ սա իր օրակարգի մի մասն է

Տրագեդիա, ուրիշ ոչ մի բառով չեմ կարող նկարագրել մայրիկի զգացմունքները, եթե երեխան ճաշիկի նախատեսված քանակը չի կարողացել ուտել ։ Մայրիկի մոտ սկսվում է ողբ, այնուհետև զայրույթ, և այս ամենը փոխանցվում է բալիկին, որն ավելի կամակոր է դառնում ։ Սիրելի մայրիկներ, ձեր բալիկը մեղավոր չէ, որ բալիկ է ընդհամենը և իրոք չի հասկանում ինչ են իրենից մեծերը ուզում, նա կյանքը ընկալում է էմոցիաներով, և շատ հաճախ հենց մայրիկի տրամադրությունն է ձևավորում իր օրը ։ Նույնիսկ եթե բալիկը չի ցանկանում ուտել անհայտ պատճառով, պետք է 《դժգոհությունը այնպես բաշխել 》օրվա ընթացքում, որպեսզի երեխայի մքտ տպավորություն չլինի « ինչ անում եմ, միևնույն է, դժգոհ են » ։

Մշտական սնունդ ։ Մայրիկի երեք մտածմունքը օրվա ընթացքում, երեխան քնեց, հաց կերավ, կակաշիկ արեց..ընդ որում այս ամենը, ըստ մայրիկի պատկերացմամբ 24 ժամ non stop է, հետևաբար երեխան ամեն կես ժամը մեկ կամ կաթ է խմում կամ մի փոքրիկ բան ծամում, իսկ երբ մայրիկը որոշում է ճաշիկ տալ, երեխայի փոքրիկ փորիկը արդեն լիքն է լինում, եթե ցանկանում եք, որ ձեր բալիկը գոնե մի քանի գդալ ուտի, ապա հանգիստ թողեք բալիկի ստամոքսը գոնե 3 ժամ

Ճաշի սխալ ժամեր Երբ երեխան ուշ է արթնանում քնից, կամ պասիվ հանգստի շրջանում է, կամ սնունդը հավասար չի բաշխված օրվա մեջ, օրինակ երեկոյան ընթրիքի փոխարեն թխվածքաբլիթը մածունով կարող է ստիպել երեխային գիշերը ժամը մեկ արթնանալ և կաթ պահանջել

կաթի խնդիր ։ Երբ մայրիկը 8 ամսականից հետո չարաշահում է կաթ տալը, թե կխ, թե կկ ( ցերեկային ժամերին ) իսկապես լուծումը հեշտ է, դանդաղորեն կրճատել կաթի քանակը

Նույնանման ճաշեր, հաճախ մայրիկները ոգևորված այն փաստով, որ բալիկը սիրով վարսակ է ուտում, շաբաթական մի քանի անգամ նույն բանն են տալիս, սկզբում երեխան հոգնում է վարսակից, հետո մերժում, այնուհետև շղթայական մերժում բոլոր մթերքները... նման խնդրից խուսափելու համար, առաջարկեք հնարավորինս բազմազան սնունդ, իակ եթե երեխան 10 բանջարեղեն ուտում է, չի ցանկանում 11 րդը, էն վերևի ողբ միացնել պետք չի ։)) Եվս մեկ խնդիր, աղը ։ Աղը բոլոր կերակուրները դարձնում է միանման

Հիվանդություն, եթե երեխան հիվանդ է, մի ստիպեք ոչինչ, ցավը, զայրույթը և մարմնի տկարությունը լրիվ հակառակ ազդեցությունն են ունենում, հիշեք ձեզ, երբ հիվանդ եք լինում

Պատճառներ ՝ տրամաբանական կամ ոչ, շատ շատ կարող են լինել, հարգելի մայրիկներ, եթե դուք Ձեր բալիկի կողքին լինելով չեք իմանում պատճառը, նույնիսկ ամենափորձառու մայրիկը համացանցով չի կարող հստակ լուծում տալ հարցին ։ Փորձեք ավելի հագեցած դարձնել երեխայի օրը, ակտիվ կյանք տալ, հաճախ զբոսանքի տանել, խաղալ հետը, ծանոթացնել այլ բալիկների, այդ ժամանակ երեխան քիչ ժամանակ կունենա «մտորելու » և «դիրքորոշում » ունենալու այլ կարևո հարցերի շուրջ ))

⬆️

Պատասխանել այս գրառմանը

Up

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն