Ի՞նչն Է Օգնում Հաղթահարել Հետծննդյան Դեպրեսիան

#Տեղեկատվական

#Հետծննդյան #դեպրեսիաՄաս 3.Ի՞նչն է օգնում հաղթահարել հետծննդյան դեպրեսիան

Երիտասարդ մայիրիկին շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ինքը դեպրեսիա է ապրում: Նա չպետք է մտածի, թե խելագարվում է կամ «վատ մայր» է, և միայն այդ դեպքում նա կկարողանա իր վիճակը քննարկել համապատասխան մասնագետների հետ:Հետծննդյան դեպրեսիայի մեջ գտնվող կնոջը շատ օգտակար է սեփական ապրումների մասին նման վիճակում հայտնված այլ մայրիկների հետ կիսվելը:Երիտասարդ մայրիկներ, մի՛ դադարեք շփվել, խոսե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ մտահոգում և տանջում: Փորձեք ձեր շրջապատում գտնել երախտապարտ ունկնդրի. գուցե դա լինի ձեր մայրը, քույրը կամ ընկերուհին:Հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում հատկապես նորածին ժամանակ: Կյանքի հենց առաջին ամիսների ընթացքում է երեխան առավել զգայուն մոր կարգավորիչ վարքագծի խախտման հանդեպ, որն ի հայտ է գալիս վերջինիս դեպրեսիայի արդյունքում: Այդ իսկ պատճառով էլ պարզապես անհրաժեշտ են մոր և երեխայի միջև դրական հարաբերությունների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրերի ստեղծումն ու իրականացումը: Երիտասարդ մայրը պետք է ունենա հաճախ հանգստանալու հնարավորություն: Երեխայի խնամքից բացի, կան նաև հաճույք պատճառող այլ բաներ: Հոգեհարազատ զբաղմունքին տրամադրած օրական մեկ-երկու ժամը (սպորտ, ասեղնագործություն, զբոսանք առանց երեխայի, շոփինգ, ֆիլմեր, գրքեր) շատ դրական կարող են ազդել դեպրեսիայի մեջ գտնվող կնոջ հոգեվիճակի վրա:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն