Ինչ Խորհուրդ ՈՒնի Զատկի Ձուն Տոնական Սեղանին

#Զատիկ Զատկի տոնից առաջ ուզում եմ կիսվել Ձեզ հետ, թե ինչ խորհուրդ ունի ձուն տոնական սեղանին։#Ձուն համարվում է հարության ու նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը։Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը,որ թափվեց մեր փրկության համար։Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է.<< Միայն Զատկին ենք ձուն ներկում,որովհետև ձուն խորհրդանիշն է աշխարհի ։Եվ ինչպես իմաստուններն են ասում.կեղևը երկինքն է թաղանթը օդը,սպիտակուցըջուրը իսկ դեղնուցը երկիրը >>։Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է,որ այն գնվեց Քրիստոսի արյամբ ։Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով,հռչակում ենք մեր փրկությունը։Ես ուզում եմ որ մեր խմբի ամեն մի կին իր երեխային դաստիարակի հայեցի սովորեցնելով ու փոխանցելով ազգային մշակույթն ու սովորույթը։

Նախնտրելով կարմիր ձվիկների առկայությունը տոնական սեղանին՝ուզում եմ կիսվել համացանցից վերցրած մի քանի նկարներով տոնը ավելի գունագեղ ու նորաոճ դարձնելու համար

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն