Ինչnւ չի կшրելի նnրшծիններին ջnւր տшլ

Ինչnւ չի կшրելի նnրшծիններին ջnւր տшլ

Ջուրը ամենաանվտանգ ու օգտակար ըմպելիքն է բոլոր մեծերի ու փոքրերի համար, սակայն սա չի վերաբերում նորածիններին:Մասնագետները չեն դադարում անընդհատ հիշեցնել ծնողներին, որ մինչև վեց ամսականը ոչ մի դեպքում չի կարելի նորածնին ջուր տալ:Բժիշկ Ալան Գրինը «The New York Times»-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշում է.«Մինչ այն պահը, երբ նորածինը կսկսի պինդ սնունդ ընդունել, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի մեջ պարունակվող ջուրն առողջ նորածնին լիովին բավարարում է նորմալ աճի համար»:Բացի նրանից, որ ջուրը չի հագեցնում նորածնին և նվազեցնում է նրա քաշը, այն կարող է նաև ստեղծել լուրջ և պոտենցյալ մահացու իրավիճակ՝ ջրային թունավորում առաջացնելով:Իսկ ի՞նչ է ջրային թունավորումը. դա վիճակ է, որի դեպքում նորածնի արյան էլեկտրոլիտները ներծծվում են: Դա կարող է ճնշել օրգանիզմի ֆունկցիաները և առաջ բերել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մարմնի ցածր ջերմաստիճանը (36 °C և ցածր), գլխուղեղի այտուցը, անընկալունակությունը և ցնցումները:Մնացած ախտանշանները ներառում են՝ դյուրագրգիռ վարք, դեմքի այտուցվածություն և նոպաներ:

Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ ջրային թունավորում է, կամ եթե նրա մոտ ցնցումներ են սկսվել, անմիջապես բժիշկ կանչեք:

Իսկ ինչի՞ց է առաջանում ջրային թունավորումը:

Պատասխանը պարզ է՝ ջրի ավելցուկից:

«Ջրային թունավորման ռիսկն առավել բարձր է, եթե նորածինը փորլուծության ժամանակ կորցնում է և՛ ջուր, և՛ էլեկտրոլիտներ: Հեղուկի կորուստը պետք է լրացնել կրծքի կաթով, կաթնախառնուրդով կամ էլ ռեհիդրոլի լուծույթով: Ջրազրկման դեպքում ջուրը նորածնի պարագայում ոչ մի օգուտ չի տա: Նման ռիսկ առաջանում է նաև այն դեպքում, երբ կաթնախառնուրդի մեջ ջուրը գերազանցում է թույլատրելի քանակը»:Իսկ ի՞նչ անել, եթե տոթ է…

Կրծքով կերակրվող նորածիններին լրացուցիչ ջուր տալ պետք չէ, որքան էլ որ եղանակը տաք լինի, եթե, իհարկե, երեխան բավականաչափ սնունդ է ստանում: Երեխան մայրական կաթից ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր հեղուկները: Նորածինները, որոնց կերակրում են կաթնախառնուրդով, նույնպես լրացուցիչ ջրի կարիք չունեն, և եթե երեխան կերակրումների միջև ընկած հատվածում ծարավում է, ապա ավելի լավ է նրան կերի լրացուցիչ բաժին տալ:

Իսկ ի՞նչ անել, եթե երեխան ջրազրկված է

Նորածինները կյանքի առաջին ժամերին պետք է միզեն առնվազն մեկ անգամ և առնվազն երկու անգամ ծնվելուց հետո երկրորդ օրը և առնվազն երեք անգամ՝ հետագա կյանքում:Ե՞րբ է կարելի երեխային ջուր տալ

Մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել և անել դա այն ժամանակ, երբ երեխան ուտում է պինդ սնունդ, այսինքն՝ 6 ամսականից հետո: Խորհրդակցեք մանկաբույժի հետ, պարզեք՝ ինչ քանակի ջուր է պետք տալ երեխային: Երբ կլրանա երեխայի մեկ տարին, այդ ժամանակ նա արդեն կարող է խմել այնքան ջուր, որքան կկամենա: Հիշե՛ք՝ մեկ տարեկանից բարձր տարիքի երեխաների համար ջուրը լավագույն ըմպելիքն է և այն առավել օգտակար է նրանց առողջությանը, քան խանութից գնված ցանկացած հյութ ու քաղցր ըմպելիք:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն