Ինչպես Ճիշտ Կերակրել Երեխային

Վերջապես 100 հոդված կարդալուց հետո, գումարելով և հանելով` միջին արդյունքը հրամցնում եմ ձեզ։

Եվ այսպես, ձեր բալիկը կարողանում է նստել, հատել է 6 ամսականի շեմը ( պարտադիր չէ սկսել 6ից, բայց պարտադիր է սպասել մինչև 6-ը), նա գլուխը պահում է, ապա սկսեք դանդաղ և հստակ։

Ինչպես ես հասկացա, շատ ու շատ բժիշկներ ասում են կարելի սկսել և հացահատիկային կաշաներից, և բանջարեղենի պյուրեներից, կաթնամթերքից և մրգերից։ 100 % օրենք չկա, բայց, հիմք համարելով այն փաստը, որ կաշաները ավելի հաճելի է բալիկի քիմքին, շատ երեխաներ ալերգիկ են կաթնամթերքից, այն պատրաստում են կովի կաթից, որը բալիկի համար նի-նի, իսկ մրգերից հետո շատ բալիկներ պարզապես հրաժարվում են ուրիշ բան ուտել, ապա սկսել ավելի լավ է բանջարեղենից, բանջարեղենի պյուրեներից։

Ինչպես տալ։ «էս գործը հանգիստ է սիրում»

Ընտրում ենք հետևյալ բանջարեղենը

Դդմիկ, դդում, ծաղկակաղամբ, կարտոֆիլ, բրոկոլի, գազար։

Շատ կարևոր կանոն։ Մի շտապեք այս ամենից բորշ պատրաստել ու տալ բալիկին։ Սկսում ենք մեկ մթերքից, դանդաղ, կես կես գդալով, երեխան կարող է սկզբում մերժել, ոչ թե որ դուրը չի գալիս, այլ քանի որ դա համով հեչ նման չի իր սիրելի մամայի սիրելի կաթիկին, համբերություն ունեցեք, փորձեք ամենաքիչը 10-15 անգամ և նոր կատեգորիկ ոչ-ի դեպքում անցեք հաջորդին։

Երբ երեխան հաճույքով ուտում է ինչ որ պյուրե, նոր կարելի է մեկ անգամյա կաթ խմելը փոխարինել պյուրեյով։

Ինչպես է դա արվում. Թե սկզբի փորձերի ժամանակ դուք տալիս էիք կիսակուշտ վիճակում, ապա հիմա պետք է սկսել արդեն երբ երեխան սոված է, ամեն անգամ նույն ժամին իհարկե, սկզբում 10 գր այնուհետև ԿԿ, հաջորդ անգամ 15գր այնուհետև ԿԿ և այդպես շարունակ մինչև օրինակ 6 ամսական երեխան մի անգամով կուտի 60գր և կշտանա (ինչու 60գր, 10 կգ երեխայի ամեն ամսի դիմաց, 7 ամսական =70 գր)

Սկսելու համար ամենալավ մթերքը դդմիկն է։

Ահա և պարզ բաղադրատոմս դդմիկի համար, դդմիկը լվանում եք մի քանի անգամ, լավ և ի սրտե smile emoticon այնուհետև մաքրում, հանում ենք նաև սերմնամասը, այն մեզ պետք չէ և նորից լվանում, եփում եք մաքուր ջրով մինչև պատրաստի լինելը, տևում է մոտ 10-15 րոպե և երբ փափկում է, ապա կարող ենք բլենդերի մեջ հարել։ Եթե ստացվի շատ պինդ, ապա կարող եք մի փոքր ԿԿ ավելացնել կամ այն ջրից որով պատրաստել եք։ Չենք մոռանում, տալիս ենք մի քիչ գոլ վիճակում ՛ կես գդալից

Ցանկացած պյուրեյի պահելը խստիվ արգելվում է, մայրիկներ ջան, հաջորդ օրը նույն ձևով:հեղինակ` Լիլիթ Խալիջյան

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն