Ինչպես ճիշտ օգտագործել չորացած մասուրը

Ինչպես ճիշտ օգտագործել չորացած մասուրը

Հիպոկրատը գրել է, որ մասուրը հակաբորբոքիչ միջոց է: Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքախտի, աթերոսկլերոզի, նևրասթենիայի ժամանակ: Պտուղները պարբերաբար օգտագործելը լուծում է երիկամային քարերը: Ամիրդովլաթի տվյալներով` մասուրը բուժում է աղիների խոցը, լնդախտը, լուծը, դադարեցնում է արյունահոսությունը, դանդաղեցնում է ծերացումը:

Մասուրի պտուղները պարունակում են 3-18% վիտամին С, վիտանիններ` Р, В1, В2, К, Е, պրովիտամին А, 24% շաքար, երկաթ, օրգանական թթուներ, մակրո-, միկրոէլեմենտներ: Սերմերում կան Е վիտամին, ճարպայուղ, օրգանական թթուներ:

Նախընտրելի է մասուրն օգտագործել հում վիճակում, քանի որ պտուղներում վիտամին C-ի մեծ պարունակությամբ, որոնք ջերմային մշակման ժամանակ ոչնչացնում է: Աշնան ամիսներին, եթե նոր հասունացող պտուղները հում վիճակում ուտելը հաճելի է, ապա ձմռանը չորացրած պտուղների օգտագործումը` առանց ջերմային մշակման, շատերին անհնարին է թվում:

Պետք է վարվել հետևյալ կերպ. վերցրեք 1-2 բուռ չորացրած մասուր, ավելացրեք 1-2 լ գոլ կամ սաոը ջուր և սենյակային ջերմաստիճանում (18-20°) պահեք 10-12 ժամ, որից հետո փափկած պտուղները ճմռեք ու պահեք ևս 2-3 ժամ, քամիչով անցկացնելուց հետո ստացված թանձր, կարմիր նյութը կամ այդ ձևով, կամ մեղր խառնելուց հետոխմեք: Մեկ սուրճի բաժակ հյութը բավարարում է օրգանիզմի C վիտամինի 1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած կորիզների և պտուղների մասնիկների վրա նորից ջուր լցրեք հնարավորություն տալով վիտամինների և այլ արժեքավոր միացությունների անմնացորդ ղուրս կորզմանը: Այդ գործողությունը կարելի է կրկնել 2-4 անգամ, մինչև որ քամելուց հետո մնան միայն կորիզն ու մաքուր լվացված կեղևը: Այլ եղանակով պատրաստված մասրահյութը արժեք չունի:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն