Ինչպես Կերակրել Ձեր Բալիկին Ամանորին

Քանի որ հայկական նոր տարվա սեղանը յուրահատուկ է, ապա համաձայնեք դժվար կլինի հենց սեղանի վերաբերյալ որևէ պաշտոնական ինֆորմացիա գրել, բայց կարծում եմ հիմք կարող ենք վերցնել ամբողջ տարվա մեր հավաքագրած ինֆորմացիան մանկական սննդի վերաբերյալ: Խնդրում եմ նաև այն մամաներին, ովքեր պնդում են 《 երեխան ամեն ինչից մի քիչ մի քիչ պիտի ուտի 》գրառում չթողեն, մենք ձեր դիրքորոշումը գիտեք, բայց դուք էլ հարգեք այն մամաներին, ում համար առողջ սննդին հետևելը շատ կարևոր է անգամ այդ օրերին: Իրականում, փոստը ավելի շատ զվարճալի է լինելու քան թե ուսուցողական, որովհետև երեխաների համար տոնական սեղանի վրա բացարձակ ոչինչ չկա ուտելու, ու պարզապես պիտի սովորենք հնարքներ, ինչպես հնարավորինս մեղմ մերժել երեխաներին սնունդ առաջարկող մարդկանց?)Սեղանի ուտելիքի ողջ տեսականին չի կարող վատը լինել. 8 ամսականից 1 տարեկան երեխային կարելի է սեղանից միրգբանան, խնձոր տալ, 1-ից 2 տարեկաններին, հավի միս, պանիր, նման 《անմեղ》 բաներ, 2 տարեկանը կարող է խոզի բդից համտեսել ( ջեռոցում դրած բուդը իրականում անվնաս է և նույնիսկ օգտակար ) ԲԱՅՑ Խնդիրը սա չէ. Խնդիրը պահպանման մեջ է, դեռ առաջին 12 ին, 1 ին հունվարի լավ է, բայց ընկերներ, սննդամթերքը, որը մնում է սեղանին մի քանի օր, վտանգավոր է առաջին հերթին նրա պատճառով, որ օրվա մեջ մի քանի անգամ ջերմաստիճան է փոխում, հաճախ պանիրը, հավը կարող է ժամից ավել մնալ սեղանին շատ տաք ջերմաստիճանով սենյակում հետո տեղափոխվել սառնարան, հետո կրկին դուրս գալ!!Սա շատ վտանգավոր է, նույնը երշիկեղենը: Վտանգավոր է ոչ միայն երեխաների համար այլև ծնողների: Մեկի տանը մի կտոր ձուկ, մյուսի տանը ապխտած միս, էն մյուսի տանը բուդ, վերջում էլ մորաքրոջ պատրաստած անմահական բլինչիկները, և ձեր օրգանիզմը կարող է շարքից դուրս գալ.. հետևաբար խորհուրդ մեծերին, եթե այցելելու եք մի քանի տուն միանգամից աշխատեք նույն մթերքից ուտել բոլոր տեղերում, որպեսզի գոնե տարատեսակ մթերքները ցույց չանեն ստամոքսում: Աշխատեք խմել միայն ջուր գազավորված հյութերի փոխարեն և նույն տեսակի ալկոհոլ, խուսափեք կարագով կրեմով տորթերից, նախընտրեք խմորի մասը, ինչպես նաև մրգերը ընտրեք և չրերը: Այսինքն այն ամենը ինչ հնարավորինս երկար կարող է պահպանվել առանց սառնարանի: Տան սեղանից երեխան կարող է օգտվել այսպես, նույնի բլինչիկի օրինակ հավով տեսակը ( մսի փոխարեն հավ բզկտած և ջեռոցում տաքացրած ), առանձնացրեք պանիր իր համար և սառնարանից հանեք միմիայն իր համար, լցոնած պղպեղ կամ լոլիկկրկին մանր կտրատած մսով ջեռոցում եփած, սա էլ տոլմայի փոխարեն: Դեհ իսկ հյուր գնալիս եթե ստիպեն որևէ բան, սովորեք ճոխացրած իրականություն ասել ( իրականում տենց էլ կլինի, եթե ամոթը բարձր դնեք քան բալիկի առողջությունը ) օրինակ

  • Երեկ էլ ձուկ, ( զեյթուն, ապխտած միս ) էր կերել, ամբողջ օրը հետ է տվել, վախենում եմ, չէ մերսի-ձվից, սխտորից, շոկոլադից ալերգիա ունի, էն օրը բժիշկը ասեց չի կարելի, մերսի
  • ինքը միրգա սիրում ավելի շատ, միրգ կտամ?)
  • նոր է կաթ խմել, սոկը վնաս է կաթից հետո, բժիշկն է ասել: Ավելի լավ է ջուրԵվ ընդհանրապես, ինչքան հնարավոր է լցրեք ձեր ափսեն, տենց դեպքում տան տիկնոջ մտքով էլ չի անցնի ձեզ ևս մեկ ուտելիք առաջարկել ? Տոներն են մոտենում, տոներն են մոտենում❄???

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն