Ինչպես թխել չոր ու խրթխրթան բեզե

Բարի լույս աղջիկներ ջան, միշտ ուզում էի էս փոստը անել, բայց հերթը բեզեին չէր հասնում: Մի հարց է, որ շատերի մոտ չի ստացվում, բայց առանձնապես բարդ բան չէ: Ինձ մոտ էլ էնքան բարձր է ստացվում, որ միշտ ասում են, տորթերդ Էյֆելյան աշտարակ ես դարձնում: Պիտի ասեմ, որ բարձր խմորեղենների սիրահար չեմ, սիրում եմ լինի էնպես, որ ուտելուց հարմար լինի, բայց էս բեզեով տորթերը ցածր չեն ստացվում: Այ օրինակ երկու օր առաջ Պրեզիդենտ եմ թխել: Սովորաբար թխում եմ մեկ շերտ ու վրանձևավոր թխած բեզե: Էս անգամ ընկա սանիկիս խելքին, խոստացա թխել երկու շերտով, բեզեն էլ շերտերի արանքում: Հիմա չեմ ուզում վրան նայել, էնքան բարձր է ստացվել:Ուրեմն էսպես4ձվի սպիտակուցը հարել չոր ամանի մեջ, այնքան, մինչև պնդանա, երբ ամանը շրջելիս չթափվի: Եթե սկսեցիք հարել, ապա պետք է կանգ չառնել, այսինքն հարիչը չանջատել, էնպես որ նախօրոք պեսոկը, վանիլը և լիմոնի աղը պատրաստել բեզեն սկսելուց առաջ: Գդալ առ գդալ ավ 200գր պեսոկը, ավ թեյի գդալով, վերջին գդալ պեսոկն ավելացնելուց հետո միանգամից ավ վանիլ, մի պտղունց լիմոնի աղ և հարիչն անջատել: Վերջին պեսոկն ավելացնելուց հետո, հարկավոր չէ հարել երկար, մի երկու պտույտ, միանգամից վանիլ, լիմոնի աղ ու վերջ: Ուղիղ ու համաչափ շերտ ստանալու համար կարող եք լցնել ձևավորման համար նախատեսված պարկի մեջ ու փռել տապականու մեջյուղաթղթի վրա: Չեք տարածում տապականու ամբողջ մակերեսով, եզրերից մի երկու սմ թողնում եք, քանի որ եփելու ընթացքում ուռում է ու տարածվում: Թխելը Քանի որ ջեռոցները տարբեր են, յուրաքանչյուրս մեր ջեռոցի լեզուն ավելի լավ ենք հասկանում, հիմա իմ ջեռոցի մաքսիմալ ջերմաստիճանը 300° է, ես թխում եմ բեզեն 140°, չոր ու խրթխրթան բեզե ստանալու համար: Էս դեպքում բեզեի գույնը վարդագույն ենք ստանում: Թե քանի ժամ կախված է ձվի քանակից և տապականու չափսից: Միացնում եմ հավասար վերև - ներքև ջերմաստիճան,իսկ եթե նախընտրում եք ծամոնի նման կպչուն ու ճերմակ բեզե, պետք է թխել ավելի ցածր ջերմաստիճանով100°: Երկու դեպքում էլ վառարանի դուռը փակում եմ: Այսքանը Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը գիտեն, բայց նրանք, ովքեր սկսնակ են խոհանոցում, կամ պարզապես չգիտեն, պետք է ասեմ, որ որոշ խմորեղենների համար և նաև տորթերի ձևավորման համար բեզեն եփում եմ գոլորշու վրա 2ձվի սպիտակուցին, առանց հարելու, ավ 100գ պեսոկ և դնել գոլորշու վրա, հարել այնքան, մինչև պնդանա, լավ պինդ բեզե ստացվի: Երբ հարիչի ոտքերը դժվարությամբ են պտտվում և ինքն իրենով սկսում է ձևավորվել և նախշեր առաջանալ, ուրեմն պատրաստ է, բայց պետք չէ խաբնվել առաջին պնդությանը, քանի որ կարող է վրան պինդ լինել, տակի մասը զարդարելու ենթակա չլինի: Ավ վանիլ, մի պտղունց լիմոնի աղ, գոլորշու վրայից վերցնելուց հետո ավ գույն, լցնել ձևավորման համար նախատեսված խոհարարական պարկի մեջ և ձևավորել: Եթե մի քանի ժամ հետո մատով դիպչեք ձևավորված բեզեին ու կպչուն չլինի, ուրեմն հաջողված է չոր բեզեն: Վերջում մի բան էլ ավելացնեմ ու էլ գլուխներդ չեմ ցավեցնի: Երբեմն նամակներ եմ ստանում, որ նույն բ/տոմսով պատրաստել են ու նույն տեսքը չեն ստացել, ինչ ինձ մոտ է: Աղջիկներ ջան սա էլ է ձեռագիր, յուրաքանչյուրս ունենք մեր ձեռագիրը: Այ օրինակ չեմ հիշում, ինչ առիթ ունեի մեր տանը, սանիկս ներկա չէր, իր բաժինն ուղարկեցի: Էդ տեսականու մեջ կար խմորեղեն, որն իմ պատրաստածը չէր: Անմիջապես զանգահարեց, ասելով թե սա քո ձեռագիրը չի, դու չես պատրաստել: Էնպես որ, նույն բ/տոմսով կարող ենք պատրաստել բոլորս ու բոլորիս մոտ յուրովի կստացվի: Եթե նկատել եք, սիրում եմ գրամով կշռված լինի, եթե բ/տոմսի մեջ բաժակով է, կամ գդալով, ես այն վերածում եմ գրամների: Նույնիսկ 1ճ/գ ալյուրը խմորի մեջ շատ բան կարող է փոխել: Եթե շատ լինի, կստանաք չոր խմոր, եթե քիչ լինի արդյունքում կստացվի ծանր ու ցեխի նման խմոր: Երբեմն նամակներ եմ ստանում կտրելու համար: Հավատացնում եմ, որ նույնքան ժամանակ եմ տրամադրում կտրելու համար, որքան թխելու, չափում եմ սմ-ով հետո միայն կտրում, քանի որ սիրում եմ համաչափ լինի: Ձեռքիս տակ պահում եմ խոնավ անձեռոցիկ, խոնավ սրբիչ ու ամեն կտրելուց հետո դանակը լվանում եմ ու սրբում խոնավ սրբիչով: Կտրում եմ անպայման մեծ դանակով: Երբեք պատրաստ խմորեղենը նույն օրը չեմ կտրում, ասեմ ավելին, եթե կրեմը եփած խտ կաթով է, ապա 3-4օր հետո անպայման: Գիտեմ շատերիդ գլուխը ցավեցրի, բայց մի բան էլ ու վերջ. Երբեք մի վհատվեք, եթե ինչ որ բան էն չի ստացվում, ճիշտ հակառակը փորձեք այնքան մինչև կստացվի ու վստահեցում եմ, որ անպայման արդյունքը կտեսնեք:Եթե հարցեր կլինեն, սիրով:Հեղինե

Շատ հաճելի էր, Հեղինե ջան։

Պատասխանել այս գրառմանը

Ахчикнер джан касек,лимони ах инчу ен лцнум безеи меч?кнерек русатар грелу амар.

Պատասխանել այս գրառմանը

Հեղինե ջան ինչ անեմ,որ բեզեի մեջի շաքարավազը լրիվ հալվի:

Պատասխանել այս գրառմանը

Շնորհակալություն, Հեղինե ջան, որքան էլ իմանանք, էլի մի բան սովորում ենք, երբեք խորհուրդը ոչ ոքի չի խանգարում: Ես բեզեիմեջ լիմոնի աղ չեմ լցնում, ուղղակի չգիտեի, թեև ստանում եմ որակով թխված բեզե: Այսուհետև կլցնեմ, բայց լավ կլինի իմանամ որն է լիմոնի աղի դերը՝ բեզեի մեջ:

Պատասխանել այս գրառմանը

Hexine jan,isk vonc anenk vor [email protected] bezein 4papkecni??))

Պատասխանել այս գրառմանը

Ապրեք, մանրամասն գրել եք

Պատասխանել այս գրառմանը

Հեղինե ջան տորթի բտ էլ կգրեք

Պատասխանել այս գրառմանը

Prezidenti [email protected] kgreq?

Պատասխանել այս գրառմանը

Mersi Hexine jan Kaseq konkret duq bezen 140 astijani tak konkret inchqan eq epum ev vonc eq haskanum patrast [email protected]

Պատասխանել այս գրառմանը

Hexine jan 6 dzvi hamar inchqan shaqaravazeq lcnum u in hqan jameq txum:

Պատասխանել այս գրառմանը

Merci ?

Պատասխանել այս գրառմանը

ԿԱՍԵՔ ԻՆՉ ԴՈՒԽՈՎԿԱ ԵՔ ՈԿՏԱԳՈՐԾՈՒՄ

Պատասխանել այս գրառմանը

[Պրեզիդենտը] կլոր ամանի մեջ էք՞թխում

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս գրառմանը

?????

Պատասխանել այս գրառմանը

Shat laver mersi Hexine jan baycmi harc es devavorman hamar chor beze em sarqum mech chi choranum misht papuk e mnum

Պատասխանել այս գրառմանը

Isk kaseq bezen injpes eq txum vor chkpni yuxatxtin.sax normal stacvum e bayc uraxutyuns avartvum e et txtic pokelu xhamanak?

Պատասխանել այս գրառմանը

henc golorshu vra petq e harel te [email protected] halvi anjatel nor harel?

Պատասխանել այս գրառմանը

Sranic heto im xelqin chngnes ???

Պատասխանել այս գրառմանը

.

Պատասխանել այս գրառմանը

Բարև ձեզ աղջիկներ ջան,իմ ջեռոցում բեզեն հիմա չի ստացվում դառնում է գեւպկվի զանգված։Խնդրհում եմ կոգնե՞ք։

Պատասխանել այս գրառմանը

Hexine jan shat shnorhakal em vor shat [email protected] bacatrelov grecir, ay hima es vstah em vor Dzer [email protected] kardaluc heto kkaroxanam nman dzevov patrastel. Ev heto ete mardik kisvum en irenc gaxtniqnerov, da glux tanel chi, da mec cankutyuna vor nuyn [email protected] tesnes nayev shateri mot. Anchap shnorhakal em.

Պատասխանել այս գրառմանը

Es vaxenum em vor jerocum kvarvi kam paylun chi lini, sea hamar chri aparati mej dnum em u mi amboxj or toxnum amenabardzri vra da eakan chi. Shat lava stacvum eli. Parzapes ches mtacum bay bezes varvec))). Hajoxutyun em cankanum bolorin

Պատասխանել այս գրառմանը

Իսկ լիմոնի աղի փոխարեն մի փոքր լիմոնի հյութ կլինի քամեմ?

Պատասխանել այս գրառմանը

Isk inchic e vor lav spitak chi stacvum.

Պատասխանել այս գրառմանը

Hexine jan vor xndrem es torti baxadratomse kgreq?

Պատասխանել այս գրառմանը

Շնորհակալ ենք մանրամասը բացատրելու համար

Պատասխանել այս գրառմանը

Hexine jaaan,golorshu vra epvac bezen menak cevavorelu hamara 4e??,isk xmorexeneri arankum bezen aranc golorshu vra epveluenk anum 4e??)))knerek anhangstutyun pat4arelu hamar)))

Պատասխանել այս գրառմանը

Im [email protected] shat ahabor en linum chkr u tapak.

Պատասխանել այս գրառմանը

Ete avelachnek 1 tei gdal kraxmal hrashali beze kynenak

Պատասխանել այս գրառմանը

Pordvat metod e bezein avelatreq 1 teyi gdal kraxmal ev 1 teyi gtal qatax shat lav e statvum

Պատասխանել այս գրառմանը

Շատ շնորհակալություն Ձեր փորձը մատչելի ներկայացնելու համար!!

Պատասխանել այս գրառմանը

Vor Xndrem ays torti [email protected] kgrek?

Պատասխանել այս գրառմանը

isk limoni ar inchkan eq lcnum...naxapes shnorhakalutyun

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն