Իշլի Քյուֆտա Բաղադրատոմս

ԻՇԼԻ ՔՅՈՒՖԹԱ ---Այս ուտեստի համար սովորաբար վերցնում են երկու տեսակի միս՝յուղոտ... միջուկի համար և անյուղ... արտաքին շերտի համար....Կամ...Միսը աղում ենք մսաղացով ու բաժանում 2 մասի--- Մի մասը յուղի մեջ տապակում ենք սոխի հետ, ավելացնում կարմիր պղպեղ( ոչ կծու),սև պղպեղ,աղ - խառնում ու թողնում որ հովանա-Մսի մյուս մասի հետ խառնում ենք-աղացած ձավարը՝ԲԼՂՈՒՐԸ- համեմում՝ աղով, սև պղպեղով, նորից անց կացնում մսաղացով:Ստացված զանգվածից գնդիկներ ենք ձևավորում-գնդիկների մեջ փոսիկ անում,որ պատերը շատ բարակ լինեն, բայց հանկարծ չպատռվեն ------այսինքն՝ ափի մեջ ձևավորում եք բաժակի ձևով, որի մեջ լցնում ենք լցոնը: Մատերի միջոցով ձևավորում ենք օվալաձև երկար գնդեր,որի ծայրերը սուր են լինում--Պատերը պետք է բարակ լինեն-Պատրաստի գնդիկները գցում ենք եռացող ջրի մեջ-եփում 8-10 րոպե-- հանում և մատուցում կտրված կես մասի բաժանած կիտրոնների հետ---Օգտվելիս----ափսեի մեջ դնում ենք քյուֆթան- կիսում՝ մեջտեղից--- վրան կիտրոնի հյութ քամում ու օգտվում-----Կան տնտեսուհիներ, որոնք պատրաստելիս միջուկի մեջ լցնում են ընկույզ---կամ արտաքին շերտի մեջ լցնում են քյուֆթա---Արտաքին շերտի համար-- 500գրամ տավարի միս, 500 գր մանր աղացած բլղուր,աղ,կարմիր ու սև պղպեղներն ըստ համի--1 թեյի գդալ աղացած քիմիոն, 1 թեյի գդալ բահար---կարելի է նաև 1 հատ ձու,---ՄԻՋՈՒԿԻ համար--- 1 կգ տավարի յուղոտ միս, 0,5կգ( 4-5հատ) գլուխ սոխ,աղ,կարմիր աղացած փոշի քաղցր պղպեղ 1-1,5 ճաշի գդալ, հալած յուղ 2 ճաշի գդալ---ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն