Քյուֆթա Պատրաստման Եղանակ

Քյուֆթա

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1.1 կգ անյուղ տավարի կամ հորթի միս 2.5-6 բաժակ կաթ 3.2 ձու 4.2 միջին չափի սոխ 5.2 թ.գ. աղ 6.2 թ.գ. ալյուր 7.50 գ կոնյակ (կարելի է նաև օղի) 8.Հալած յուղ

Պատրաստում ենք ավանդական բաղադրատոմսով Շատ կարևոր է, որպեսզի միսը լինի շատ թարմ:

  1. Մաքրեք տավարի միսը ջիլերից, դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնքան ծեծեք, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում պետք է աստիճանաբար ջուր ավելացվել, որպեսզի զանգվածը էլաստիկ ստացվի: Ապա աղ արեք և շարունակեք ծեծել, մինչև որ միսը բաց գույնի դառնա:
  2. Ստացված զանգվածը դրեք մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնեք
  3. Ավելացրեք հում ձվեր, մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի), խառնեք այդ ամբողջ զանգվածը ձեռքերով այնպես, ինչպես խմորը: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը:
  4. Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցրեք, տաքացրեք ջուրը (չեռացնեք) և աղ ավելացրեք:
  5. Ստացված մսային զանգվածը 4 մասի բաժանեք, ձեռքերը թրջեք սառը ջրով և յուրաքանչյուր մասին գունդի ձև տվեք:
  6. Գնդերը դրեք տաք ջրի մեջ, եռացրեք և պարբերաբար վերցրեք վրայի փրփուրը: Եփեք միջին կրակի վրա` 25-30 րոպե: Ստուգելու համար համեք մի գունդը և կտրեք: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, կտրված գունդը զգուշությամբ ետ դրեք կաթսայի մեջ:
  7. Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատեք, վրայից կարագ դրեք: Քյուֆթայի հետ սովորաբար փլավ են մատուցում կամ շիլա:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն