Կարամելային Թխվածքաբլիթ Բաղադրատոմս

Կարամելային թխվածքաբլիթներ

Yield:10 րոպե անցPrep Time:20 minutesCook Time:15 minutes

Ingredients

կարագ - 100 գրշաքարավազ - 100 գրխտացրած կաթ եփված - 400 գրձու - 2 հատալյուր - 350 գրաղ - 1/4 թ/գդփխրեցուցիչ - 1 թ/գդշոկոլադ սպիտակ - 100 գր

Պատրաստման եղանակ

Կարագը շաքարավազի հետ հարում ենք այնքան մինչև կրեմանման զանգված ստանանք։ Ավելացնում ենք խտացրած կաթը և նորից խառնում։Հատ առ հատ ձվերն ենք ավելացնում, յուրաքանչյուր ձուն լցնելուց հետո լավ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք աղի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և փափուկ խմոր ենք հունցում, որպեսզի հնարավոր լինի գնդեր ձևավորել։Գնդեր ենք ձևավորում և դնում ենք յուղաթղթով տապակի մեջ։Մոտ 15 րոպեով (մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն) տեղափոխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Երբ թխվածքաբլիթները պատրաստ են հանում ենք և թողնում ենք սառչեն։Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, լցնում խոհարարական ներարկիչի մեջ և թխվածքաբլիթի վրա ցողում։ Այնուհետև թխվածքաբլիթները մոտ 10 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի շոկոլադը սառչի։Սառնարանից հանում ենք և մատուցում։

Այս բաղադրիչներից 40-45 հատ թխվածքաբլիթ է ստացվում։ Սովորաբար խտացրած կաթը օգտագործվում է որպես կրեմի բաղադրիչ, բայց պարզվում է այն խմորի մեջ էլ կարելի է օգտագործել։ Արդյունքում շատ համեղ թխվածքաբլիթներ են ստացվում ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն