Կաթնահունց Պատրաստելու Եղանակը

ԿԱԹՆԱՀՈՒՆՑ

--2 բաժակ կաթ, 1- բաժակ շաքարավազ, 100գր կարագ, 50 գր(1ճաշի գդալ ) դրոժ, 1 կգ ալյուր, մի պտղունց աղ------ Գոլ կաթի մեջ լուծել դրոժը,ավելացնել շաքարավազը, կարագը, աղն ու մաղած ալյուրը--- և հունցել խմոր--- Դնել հասունանալու տաք տեղում---մոտ 3 ժամ, մինչև խմորը բարձրանա---Բաժանել գնդերի----Գնդերից վերցնել 3 մաս և հյուսել՝ տալով կլոր հյուսքի տեսք---- վրան հարած ձու քսել և դնել ջեռոցում թխվելու-----Խմորը ջեռոցի լիստի վրա պետք է հանգստանա ևս մի 15-20 րոպե.--Թխել 180%- ջերմության տակ----մինչև գեղեցիկ կարմրի--վրան ցանկության դեպքում կարող եք լցնել ծորուն մեղր կամ շաքարաջուրԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՈՐ ԽՄՈՐԻ ՄԵՋ ԼԻՆԻ ՆԱև ՁՈՒ ---- ԱՊԱ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅՍ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ-----ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԸ------Առաջարկում եմ փորձել թխել կաթնահունց, այլ ոչ թե կուլիչ--- Ես ուզում եմ հիշեցնել, որ կուլիչը ռուսական ավանդական թխվածք է--և ընդհանուր ոչինչ չունի հայկական խոհանոցի հետ-ԿԱԹՆԱՀՈՒՆՑ--- բառացի թարգմանված ռուսերենից նշանակում է՝ կաթով շաղախված---- հունցված.Ասում են որ կաթնահունցի կլոր ձևը, խորհրդանշում է քրիստոսի փշե պսակը--Բացի դրանից, ծաղկեպսակ,հյուսք գործելը թվագրվում է դեպի ետ՝ հեթանոսական Անահիտ աստվածուհուն, որը աստվածուհին էր բերրիության եւ առատության:--Երբ մեր նախնիները թխում էին կաթնահունց--- խնդրում էին Անահիտին--որ լինի հարուստ բերք ու պարարտ տարի.---Ավելի ուշ կաթնահունցը պատրաստեցին նաև զատիկին-Մեզ անհրաժեշտ է---

1/2 բաժակ հալած յուղ1/2 բաժակ կաթ1/2 բաժակ շաքարավազ1/2 բաժակ մանրեցրած ընկույզ կամ չամիչ-3 հատ ձու խմորի համար-1 հատ ձու երեսին քսելու համար-3-4 բաժակ ալյուր-2 թեյի գդալ չոր դրոժկարելի է---2 ճաշի գդալ քունջութ և ցանկության դեպքում-դարչին,շաֆրան,մեխակ--Խառնել յուղն ու շաքարավազը, ավելացնել ձուն, աղը խառնել-,ավելացնել գոլ կաթն ու դրոժը, քիչ-քիչ ալյուրը և հունցում ենք փափուկ,չկպչող խմոր-Փաթաթել խմորը և թողնել տաք տեղում 2 ժամ---Տաքացնել ջեռոցը--բաժանել խմորը 3 մասի---գնդերին բարակ երշիկի տեսք տալ--և հյուսել հյուսքի տեսքով--Կլոր տեսք տալ հյուսքին, դնել ջեռոցի լիստի վրաև վրան ձու քսել-կարելի է նաև քունջութ ցանել վրան- Թխել սկզբում բարձր ջերմաստիճանի ներքո(մոտ 10 րոպե), հետո միջին ջերմաստիճանի տակ, մինչև մեր թխվածքը կարմրի-Ընդհանուր թխման ժամանակահատվածը մոտ 30-40 րոպե --.-

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն