Կերակրի աղի հատկանիշների մասին

Կերակրի աղը

Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Նատրիումն ու քլորը օրգանիզմ են«մուտք գործում հիմնականում կերակրի աղի միջոցով Մարդու օրգանիզմում մոտ 15 գրամ նատրիում է պարունակվում, ընդ որում, դրա երրորդ մասը ոսկրերում է, իսկ մնացածըարտաբջջային հեղուկներում, նյարդային և մկանային հյուսվածքներում: Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային նյութափոխանակության, թթվա-հիմնային հավասարակշռության, բջիջներում, հյուսվածքներում և արյան մեջ օսմոտիկ ճնշման կարգավորման համար, նպաստում է օրգանիզմում հեղուկի պահպանմանը, ակտիվացնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը: Մարդու այս հանքային նյութի օրական պահանջարկը 4-6 գրամ է, որը բավարարվում է բնական մթերքներում պարունակվող նատրիումի շնորհիվ: Նատրիումը բոլորից լավ յուրացվում է մրգերից ու բանջարեղենից բազուկի, գազարի և այլն: Օրգանիզմը նատրիումի պաշարը լրացնում է նաև կերակրի աղից Մարդու հյուսվածքներում մոտ 150-160 մգ քլոր է պարունակվում: Հանքային այս տարրը մասնակցում է օսմոտիկ ճնշման և ջրափոխանակության, ինչպես նաև, ստամոքսահյութի աղաթթվի արտադրության կարգավորմանը: Չափահաս մարդու քլորի օրական պահանջարկը կազմում է 2-4 գրամ: Սննդամթերքից քլորով հարուստ են հատկապես հացը, մսամթերքը և կաթնամթերքը, քիչ քլոր են պարունակում մրգերը:Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում, երիկամների հիվանդության, ճնշման դեպքում, հղիների, անոթային համակարգի հետ խնդիրներ ունեցողներին, այտուցներ և այլն ։ Կերակրի աղի պահանջարկն ավելանում է առատ քրտնարտադրության դեպքում: Այդ պատճառով էլ նշանակալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես, տարվա շոգ եղանակին, կերակրի աղի օրական օգտագործումը պետք է ավելացնել մինչև 20-25 գրամ Աղի օգտագործումը պետք է ավելացնել նաև մակերիկամների կեղևի անբավարար գործառույթի, ուժեղ սրտխառնոցների և լուծի, նաև մեծ մակերեսով այրվածքների դեպքում: Ծովաղ, թե քարաղ?Միանշանակ օգտակար է ծովաղը: Չզտված ծովաղը պահպանում է բնական բոլոր հանքային բաղադրատարրերը (մոտ` 60 տեսակի), որոնք պարունակվում են ծովի ջրի մեջ: Սննդակարգում ծովաղ օգտագործելիս կարևոր է հիշել, որ այն պետք է ավելացվի արդեն պատրաստի ուտեստների մեջ, քանի որ ծովաղը ջերմամշակման դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: Առանձին խնդիր է յոդը: Սննդակարգում աղի կարևոր գործառույթներից է այս խիստ անհրաժեշտ միկրոտարրի պարունակությունը, այդ պատճառով էլ հարկ է յոդացված աղ օգտագործել: Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։ Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։Ցանկացած լավ բան միշտ չափի մեջ է օգտակար:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն