Խաչապուրի Թավայի Մեջ

Խաչապուրի թավայի մեջ

Բաղադրիչներ

Խմորի համար՝ ալյուր - 2-3 բաժակ աղ - 1թ/գդ շաքարավազ - 1թ/գդ սոդա - 1թ/գդ կեֆիր - 190մլ բուսայուղ - 2ճ/գդ Միջուկի համար՝ պանիր - 200գր (չոր տեսակի) կաթնաշոռ - 150գր աղ պղպեղ սև

Պատրաստման եղանակ

Խառնեք ալյուրը, աղը, շաքարավազը և սոդան, ապա ավելացրեք կեֆիրը, բուսայուղը և խմոր հունցեք:

Պանիրը անցկացրեք մանր քերիչով և խառնեք կաթնաշոռի հետ, համեմեք աղ և պղպեղով՝ ըստ ճաշակի: Ստացված զանգվածը վերածեք միջին չափսի գնդերի:

Խմորը նույնպես բաժանեք միջին չափսի գնդերի քանակով 2 անգամ ավել, քան պանրային գնդիկները:

Խմորի ամեն գունդը գրտնակով կլոր բացեք:

Խմորի բացված շերտի վրա դրեք պանրի գունդը, ապա ծածկեք խմորի ևս մեկ շերտով:

Ամրացրեք խմորի ծայրի մասերը, ապա գրտնակով հավասարեցրեք պանիրը խմորի ամբողջ տարածքով:

Թավայի մեջ լցրեք շատ քիչ բուսայուղ և տապակեք խաչապուրիները նվազագույնը 3-ական րոպե ամեն կողմից:

Տապակվելու ընթացքում փակեք թավայի կափարիչը:

Ինչպես տեսանք, թավայի մեջ խաչապուրին հատուկ ստեղծված է այն պահերի համար, երբ պատահական հյուր է եկել, և պետք է կողմնորոշվել հյուրասիրության հարցում: Նման դեպքերում անմիջապես հիշեք այս խաչապուրիի մասին: Այն ձեզ կփրկի, իսկ հյուրերը շատ գոհ կմնան, քանի որ այն պարզապես հալչում է բերանում:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն