Խատուտիկի Մեղրի Օգտակար Հատկությունները

Խատուտիկի մեղր600հատ խատուտիկի ծաղիկներ1կիտրոն2լիտր ջուր2կգ շաքարավազԳլխիկները մի քանի ժամ թողնել դրսում սրբիչի վրա փռած ։Ապա քամիչի մեջ լցնել, լավ լվանալ,մեկ ժամ թողնել թույլ աղաջրի մեջ։Աղաջրից հանելուց հետո լվանալ, լցնել էմալապատ կաթսայի մեջ, վրան լցնել 2լիտր ջուր և 1լավ լվացրած կտրատած կիտրոն։Դնել գազօջախին, եռալուց հետո մարմանդ կրակով եփել 15 րոպե,անջատել կրակը թողնել մեկ օր։Հաջորդ օրը քամիչով անցկացնել հյութը, ձեռքով քամել ծաղիկները և մարմանդ կրակով եռացնել ավելացնել շաքարավազը ։Եթե ուզում եք ավելի պինդ ստացվի, եփեք 1ժամ կամ ավել ։Հովացնել լցնել տարաները, հերմետիկ փակել պահել մառանում։Խատուտիկի օգուտը

  1. Բուժում է հոդերը և վերքերը(թրջոցներ եռացրած խատուտիկի թուրմով)
  2. Օգտակար է մարսողության համար:
  3. Օգտակար է նաև նյարդային համակարգի համար:
  4. Թույները դուրս է հանում օրգանիզմից:
  5. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով. երկաթ, կալիում, մագնիում, նատրիում, վիտամիններ A, C, ինչպես նաև B խմբի:
  6. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը:Խատուտիկի տերևները շատ օգտակար են հում վիճակում աղցանների մեջ օգտագործելիս ։Բարձրացնում է կերակրող մայրերի կաթնարտադրությունը լավացնում է կաթի որակը ։Օրական մեկ գդալ այս մեղրի օգտագործումը կանխարգելում է նաև քաղցկեղի շատ տեսակներ ։Ցողունից հոսող կաթը անցկացնում է պեգմենտային բծերը գորտնուկները ։Արմատների ու օղու խառնուրդը օգնում է հոդացավերի,մեջքի ցավերի ժամանակ ։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն