Խմորեղեն Կաթնաշոռով ,,Ամառային" Բաղադրատոմս

#կաթնաշոռով խմորեղենՏիկնայք ու օրիորդներ, քանի որ շատ եմ հանդիպում հարց, թե ինչ կարելի է պատրաստել կաթնաշոռով, որոշեցի ձեզ հետ կիսվել մի համեղ փափուկ ու հեշտ բաղադրատոմսով։ Կոչվում է,,Ամառային", բայց թե ինչի, էդպես էլ գլխի չեմ ընկել...?Բաղադրությունը.4 ձու, 2 բաժակ շաքարավազ, 2 տուփ կաթնաշոռ(250գր×2)(քանի որ կաթնաշոռից խմորը էնքան ձգվող է դառնում, որ դժվար է կտրվում, ես երկրորդ տուփի փոխարեն մածուն եմ անում, էդպես հեշտ է կտրել։ երկու ձեւով էլ փորձեք, հետո կընտրեք ձեզ հարմար տարբերակը), 50 գրամ կարագ, վանիլին, աղ, 2 թեյի գդալ սոդա(ինձ սոդա շատ թվաց, ես կեսը գցեցի), ալյուր, այնքան, որ ստացվի գրտնակելու խմոր: Բաժանել գնդերի ու թխել: 6 գունդ է ստացվում:Ես մի քիչ թույլ խմոր եմ անում, սմետանի պնդության։Շերտերը միացնել ձեր նախընտրած կրեմով։ Ինչ կրեմ էլ անեք, համեղ կլինի։Անուշ լինի

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն