Կինդեր Պինգվի Բաղադրատոմս

Կինդեր Պինգվի

Yield: 3 ժամից Cook Time: 25 minutes Ingredients

վարսակի փաթիլներ (հերկուլես) - 5 ճ/գ կաթ - 5 ճ/գ+100 մլ ձու - 1 հատ շաքարավազ - 2 ճ/գ+ ըստ ցանկության կակաո - 3 ճ/գ փխրեցուցիչ - 1/2 թ/գ կաթնաշոռ - 250 գր վանիլին - ըստ ճաշակի ժելատին - 10 գր Պատրաստման եղանակ

Նախապատրաստում ենք բաղադրիչները:kinder-pingvi-1 Բլենդերի մեջ ենք լցնում վարսակի փաթիլները, 5 ճ/գ կաթ, 1 ձու, 2 ճ/գ շաքարավազ կամ դրա փոխարինիչ, կակաոյի փոշին, փխրեցուցիչը:kinder-pingvi-2 Հարում ենք՝ մինչը համասեռ դառնա, լցնում ենք ձևամանի մեջ ու 3 րոպեով դնում միկրոալիքային վառարանի մեջ՝ 900 վտ հզորությամբ:kinder-pingvi-3 Բիսկվիտը պատրաստ է: Կարելի է բաժանել երկու մասի կամ ևս մեկը թխել:kinder-pingvi-4 Ժելատինը թրջում ենք սառը կաթի մեջ ու թողնում 5 րոպե: Կաթնաշոռն ու շաքարը հարում ենք բլենդերով: Կաթն ու ժելատինը տաքացնում ենք՝ անըդհատ խառնելով մինչև ժելատինը լրիվ լուծվի: Ոչ մի դեպքում չպետք է եռացնել: Այդ խառնուրդը բարակ շիթով լցնում ենք կաթնաշոռե խառնուրդի վրա ու կրկին բլենդերով խառնում՝ մինչև լիովին համասեռ դառնա:kinder-pingvi-5 Խոր ուղղանկյուն ամանի հատակին դնում ենք մի բլիթը, վրայից լցնում կաթնաշոռե զանգվածն ու ծածկում երկրորդ բլիթով: Առնվազն 3 ժամով դնում ենք սառնարան:kinder-pingvi-6 Սառչելուց հետո առավել գեղագիտական տեսք հաղորդելու համար կարելի է կտրել սուֆլեի ավելորդ մասերը:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն