ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԳԱՌՆԻ

Համայնքի ներկայիս անվանումը - Գառնի

Համայնքի պատմական անվանումները -Գառնի, Գիասնիանի,Գյառնի,Բաշ Գառնի

Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-մ.թ.ա. 2166թ,Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Գողթ, Գեղարդ, Հացավան, Արամուս, Զովք, Կամարիս

Համայնքի մակերեսը - 5875 հաՀեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ

Բնակչության թիվը - 7990

Բնակչության կազմը - հայեր, ռուսներ

Օգտակար հանածոներ - բազալտ քարԿրթական հաստատություներ - 1 ավագ, 2 հիմնական դպրոցՄշակութային հաստատություններ - մարզամշակութային կենտրոն, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց

Արտադրական ձեռնարկություններ - հացի արտադրամաս, կաշվի արտադրամաս

Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեություն, անասնապահությունՄարզական հաստատություններ - սպորտ դպրոց

Հայտնի մարդիկ - բժիշկներ, մանկավարժներ

Հոգևոր կառույցները - Սբ.Աստվածածին 14-րդ դար, Մաշտոց կաթողիկոսի մատուռ879թ. 

Պատմամշակութային հուշարձաններ - թվով 29 Համայնքի մասնին գրքի առկայություն- Գառնիի գանձերը /Երևան 2011թ./ Գառնեցի կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցի 791-792, Գևորգ Բ Գառնեցի 877-897,Պողոս Բ Գառնեցի 1418-1430, Պողոս Գառնեցի 1415-1419,Մելիքսեթ Գառնեցի 1600-1620

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Գտնվում է Ազատ գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խիստ զառիվեր ժայռալանջերով կերտված թերակղզու եռանկյունի սարավանդի վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166թ.: Ըստ կիսաավանդական պատմությանկառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ: Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին: Իբր վերջինիս թոռան Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր ՏակիտոսըԳորնեա անունով: Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով: Հավանաբար հիմնադրվել է 3-2-րդ դդ./մ.թ.ա./: Մ.թ. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք հավանաբար 77թ.: Արտաշիսյանների եւ Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ: Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի/914 - 928/ օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք: Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն: Ամրոցի տարածքում է գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը: Մեր մատենագիրներն այն հաճախ հիշատակում են <<Տրդատի թախտ>> անունով: Կառուցվել է մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսին: Չորս կողմից սյունազարդ է, սյուների թիվը24: Սկզբնական շրջանում տաճարում Տրդատ Գ-ի քրոջ Խոսրովադուխտի ամառանոցն էր: Տաճարը կործանվել է 1679թ.` Երևանի երկրաշարժի հետուանքով: 1975 թ. այն վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի գլխավորությամբ: Ամրոցից ու հեթանոսական տաճարից բացի այստեղ գտնվում են 4-րդ դարի միանավ մի եկեղեցու ավերակները, Թուխ-Մանուկ և Սբ. Սարգիս մատուռները, 11-13-րդ դդ. քարայրեր, Սբ. Աստվածածին եկեղեցին, 12-րդ դարի կենտրոնագմբեթ Մեսրոպ Հայրապետի անվան փոքր եկեղեցին: Գառնիում են ծնվել Սողոմոն Ա Գառնեցի/791 -792/ և Գևորգ Բ Գառնեցի/877- 897/ կաթողիկոսները: Գյուղում կանգուն է նաև Գառնիի կամուրջը, որը կառուցվել է 11-րդ դարում և Գառնին կապում է Հավաց թառ վանքի հետ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1020478538132209&id=822018347978230

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն