Լույսի Դերը Սեղանի Ձևավորման Մեջ

Սեղանի ձևավորման մեջ լույսն ու ստվերը ևս իրենց դերն ունեն: Վառ կամ, թույլ, կենտրոնացած կամ ցրված. լույսը տրամադրություն է ստեղծում: Ամենից շատ սեղանը ձևավորելիս օգտագործվում են մոմեր: Կլոր և կոնաձև, հաստ և բարակ, հարթ և պարուրաձև, անգամ ձևավոր` ծաղկի, եղևնու կոնի, կենդանիների պատկերով: Սեղանի վրա մոմ դնելիս պետք է հաշվի առնել առիթը, ընդհանուր սպասքավորման ոճը: Դասական սպիտակ կամ կաթնագույն մոմերը հարմար են բոլոր սեղաններին:Հասարակ սեղանին հարմար կլինի ցանկացած գույնի մոմ, միայն ընդհանուր գունային լուծումները չպիտի խաթարվեն: Ձևավոր մոմերն ավելի հարմար են մանկական տոներին: Մոմերը տեղադրվում են համապատասխան մոմակալների մեջ, կամ էլ կարելի է հարմար բաժակ, գավաթ ընտրել: Կարելի է անգամ ծաղկաման օգտագործել: Կարևորն այն է, որ մոմը կայուն տեղադրվի նրա մեջ: Սովորական մոմոկալը կարող է լինել մետաղական, ճենապակյա, պլաստմասսե: Սովորաբար սեղանին դրվում է երկու-երեք մոմակալ: Ձևավոր մոմերն ավելի հաճախ դրվում են ոչ թե մոմակալի, այլ տարբեր ամանների մեջ: Շատ գեղեցիկ են արծաթագույն կամ ոսկեգույն ափսեի մեջ դրված մոմերը, որոնց լույսն արտացոլվում է ափսեի մեջ:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն