Լցոնած Հավի Կծու Բդիկներ

#Լցոնած #Հավի #Կծու #Բդիկներ

Բարև բոլորիդ սիրելիներս❤❤?????????????Ամանորյա այս նախապատրաստական եռուզեռի մեջ հազիվ ժամանակ գտա մի հետաքրքիր բաղադրատոմսով էլ ես կիսվել ձեզ հետ, որը իմ ամանորյա սեղանից անպակաս է ?? եթե դուք էլ ժամանակ գտնեք ու կարդաք բաղադրատոմսս ? շատ շնորհակալ կլինեմ ???????Կարծում եմ բոլորդ էլ Կիևյան կոտլետ պատրաստում եք❤ ?ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվում է ??? երբ հավի բդիկները ոսկրահան եք անում, որպեսզի կիևսկի պատրաստեք, այդ գործողությունը շատ զգուշ արեք, որպեսզի կաշին չվնասեք, կաշին հետ տարեք և մի փոքր ոսկոր թողնելով կտրեք, այսինքն միսն ու ոսկորը մի կողմ, կաշին ու գլխիկը բդիկի մի կողմ???Կտրելուց հետո շատ լավ պետք է լվանալ և մաքրել կաշին, որպեսզի ոչինչ վրան չմնա?Իսկ խճողակի համար մեզ հարկավոր է թարմ սունկ՝ մոտ 500 գրամ, մեկ գլուխ սոխ, հավի միս մոտ 500 գրամ, (կարող եք հենց նույն միսը օգտագործել, կամ հավի դոշ օգտագործել )թարմ համեմ, մաղադանոս, կարմիր և սև պղպեղներ և ախՍոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել, վրան ավելացնել թարմ կտրատած սունկը և տապակել այնքան մինչև սունկի ջուրը ամբողջությամբ գոլորշիանա, այնուհետև ավելացնել քիչ աղով եփված հավի միսը, երկար երկար կտրատած, համեմել համեմունքներով և թարմ կանաչիներով ?❤Պատրաստի խճողակը մի փոքր հովանալուց հետո լցոնել հավի բդիկների մեջ,կաշին վրա բերել, կարել կամ ամրացնել փայտիկով,(անկեղծ ասած ամենաբարդ ընթացքն է )??Լցոնած բդիկները նախ թաթախել ալյուրի ապա կծու կարմիր պղպեղի հետ հարած հավկիթի, իսկ վերջում պակսիմատի մեջ?❤Տապակել եռացող առատ բուսաբուղի մեջ մի քանի րոպե, մինչև հաճելի կարմիր երանգ ստանալը, մատուցելուց առաջ հեռացնել փայտիկը, կամ թելը ինչով որ ամրացրել եքԲարի ախորժակ ????Հաճելի և հետաքրքիր ամանոր բոլորիս???

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն