Մարդու իրավունքների ոտնահարում ամուսնու, կիսուրի ու նրա ընտանիքի կողմից

?Կարողա շեղվեմ խմբի կանոններից,բայց խնդրում եմ հաստատել ։✔️

Իմ սիրելի աղջիկներն,եսօր մի թեմայի շուրջ եմ ուզում կիսվել բոլորիդ հետ,որովհետև վերջերս շատ գրառումներ եմ կարդում մարդկային իրավունքնրի ոտնահարման ամուսնու, կիսուրի ու նրա ընտանիքի կողմից ։Ու ցանկացա կիսվել իմ տեսակետով։ ✔️Ինձ միշտ հետաքրքրելա,եթե մենք ապրում ենք մի տան մեջ որտեղ ապրում են,կիսուր,կեսրար,տալ մի խոսքով,ինչի համար չպետքա էդ տան մեջ մեզ հարգեն,գոնե մեր կարծիքը լսեն,որ ունենանք հավասար իշխանություն ։Ընտանիքը կատարյալա երբ բոլորը միասին ուտում,մտածում,խոսում,ժպտում ու լացում են,ոչ թէ մեկը իշխումաստրկացնումա մնացածին,ու էդա վերջ, պետքա ապրենք,հարմարվենք ։?❌Չէ ՛ ։Կտրուկ չէ,ու նորից չէ ՛❌։Ինչի՞ համար,հանուն ում ՞հանուն երեխեքի ՞որ վաղը մյուս օրը էդ երեխուց սաղի մուռը հանենք ու էդ երեխեն մեծանա անառողջ միջավայրում ։Իմ ասածը էն չի որ բաժանվենք,չէ, իմ ասածը էնա որ պայքարենք մեր իրավունքների համար,փորձենք հիշել որ մեզ փողոցից չէն գտել,որ մենք էլ առաջ ընտանիք էնք ունեցել ու հիշենք,ոնց էինք մենք,մեր ընտանիքում ապրում ։Եթե արդեն խնդիր կա,ամենասկզբում գոնե փորձենք մարդկայնորեն ամենինչ բացատրել հասկացնել,եթե չի ստացվում,ուրեմն ինչ֊որ բան կիսատա,ինչ֊որ խոսք կուլա գնացել,կամ չի ասվել,ուրեմն պետքա երկուստեք խոսել արտահայտել ներսում կուտակած և լավը և վատը ։Որովհետև ամենինչ լինումա հենց էդ չխոսելուց,եթե օրինակ ես սխալ եմ,թող ասեն որ իմանամ որ հաջորդ անգամ նույնը չկրկնեմ,կամ նույնն էլ դիմացինս եթե սխալա ավելի լավա իմանա դրա մասին որովհետև շատ ժամանակ մենք հարսներս,ունենք լիքը բացթողումներ (որովհետև ոչ բոլոր աղջիկներն էն հասկանում ընտանիք բառի իմաստը )Միգուցե խնդիրը մեզանիցա,այլ ոչ թէ ամուսնուց ու կիսուրից ։Մի անգամ մեզ էլ վերանայենք,փորձենք անել էն ինչ առաջ չէինք անում,կամ եթե անում էինք,դադարեցնենք ։իհարկե շա՜տ շա՜տ կիսուրներ փորձում են ինքնահաստատվել էդ տարիքում, ու էդ արտահայտվումա հարսի միջոցով, որովհետև էլ ուրիշ օտար մարդ չկա էդ տան մեջ,ու մեկ էլ տղայի միջոցով ։Եթե խոսքը վերաբերումա Ձեզ ու դուք զգում եք որ անմեղ էք,ու կիսուրդ էլ աշխարհի «Խելոքնա,հասկացողնա,ասողնա» պայքարեք ձեր իրավունքների համար,դա կլինի լուրջ կամ կատակի միջոցով էդ դուք որոշեք,Ձեր ընտանեկան կարգավիճակից ելնելով ։Բայց էս երկրորդ տարբերակում ` մի փորձեք խանգարել մոր ու տղա հարաբերություններին,տենց երբեք բան չի ստացվելու,տղեն կսկսի ատել ձեզ ու մորը ավելի սիրել,ու նաևմտածեք մենակ էն որ վաղը մյուս օր դուք դառնալու էք կիսուր ու ձեր հարսը նույնն անի ձեր գլխին,այսինքն փորձի մորից կտրել տղային (իհարկե լիքը վատ դեպքեր կան,խոսքս նոռմալ մարդկանց մասին է)։ Ստիպենք մեզ հարգել,լսել,ցավով տառապել,ոչ թէ հարմարվել կով,անասուն,հիմար,տգետ,աղջի բառերին ։❌?Էլի եմ կրկնում հանուն ինչի ՞ Հանուն ամուսնու ում հեչ պետքն էլ չի քո լինել,չլինելը ՞կամ հանուն երեխեքի որ վաղը մյուս օր իրանք էլ թև առնեն ու հալածեն մեզ,ոնց իրենց պապան,կամ մնացածը,ինչի համար ՞որ շրջապատում հանկարծ չասեն վաայ հետ եկածա,ամոթա,ու դրա խաթր ավելի լավ էր մնայինք ամուսնու կողքին ենթարկվեյինք ֆիզիկական ու հոգեկան ճնշումների ՞,էլի եմ հարցնում ինչի համար ՞...❌??Հ.ԳԱղջիկներ սիրեք ձեր Եսը,գնահատեք Ձեր անձը,փորձեք չթողնել առաջանան խնդիրներ,ու դուք հենց խնդրի սկզբում վերջ դրեք ավելորդ գլխացավանքի,մի թողեք խառնվեն ձեր ինտիմ ամուսնական կյանքին,ոչ մեկ,բացարձակ ոչ մեկ իրավունք չունի իմանալու ինչ ներքնազգեստ է կրում Ձեր ամուսինը,որ հլը մի հատ էլ որոշի որնա ճիշտ որը սխալ ։Եթե իհարկե ամուսինը տղամարդ է,ու ի վիճակի է գլուխը ուսերին պահել,ու չնկնել հոսանքի տակ ։Սիրեք Ձեզ նենց ոնց կաք,ձեր թերություններով ու առավելություններով,ու ստիպեք Ձեր ՀԱՄԵՍՏ Հայեցի աղջկական վարքով, շարժ ու ձևով որ հարգեն ձեզ։Պայքարեք Ձեր ու Ձեր երեխաների իրավունքների համար,էնպես որ մի քանի տարի հետո չափսոսաք Ձեր այդ օրվա ունեցած կյանքի համար ։Եթե դուք սիրեք ինքներդ ձեզ,ու հարգեք նաև,ոչ մի քամի չի կարող անցնել ձեր կողքով …☑️❌

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն