ՄԱՍՐԱՄԱԾՈՒՆի (ROSE HIP JUICE) պատրաստման եղանակը

հիշեցման համար....ահա և ՄԱՍՐԱՄԱԾՈՒՆի (ROSE HIP JUICE) պատրաստման եղանակը, անցյալ տարվա հղումից նույնությամբ ներկայացնում եմ:առաջին հայացքից շատ դժվար է թվում պատրաստությունը, սակայն ասեմ, որ այդքան էլ երկար կամ աշխատատար չի. այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման փորձել. այն շատ օգտակար է և համեղ. անշուշտ նաև հիանալի է սովորելը ավանդական խոհանոցի գաղտնիքները:տեղադրում եմ պատրաստման գործընթացի լուսանկարը, որպեսզի հեշտացվի ձեր աշխատանքը:թրմել մասուրը եռման ջրի մեջ, ծածկել:հաջորդող երկու օրերին օրը 2 անգամ եռացնել և թողնել թրմվի:էլեկտրահարիչի (food processor) մեջ լցնել ջրի հետ միասին, ճզմել, ապա անցկացնել նախփլավքամիչով, ապա ալրամաղով.15 րոպե եռացնել, ավելացնել շաքարավազ (1 կգ մասուրին= 1 բ. շաքարավազ), շարունակել եռացնել ևս 10 րոպե, ապա եռացնելիս լցնել շշերի մեջ և ամուր փակել:խորհուրդներ.-

    • որպեսզի կարողանաք հեշտ մաղել, եթե հարկն է խյուսը նոսրացրեք մի քիչ եռման ջրով.2.- ռեզինից հաստ ձեռնոցները կօգնեն ձեզ, որպեսզի փշերը չվնասեն ձեր մատները.

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն