Մեղրամոմեր Պատրաստման Եղանակ

Մեղրամոմեր (Мёдовые соты)

4 ձու200 գ պեսոկ100 գ մեղր100 կարագ100 մլ կաթ1 թ/գ սոդա1 թ/գ փխրեցուցիչ400֊500 գ ալյուր։Կրեմ250 գ կարագ1 տուփ եփած քաղցր կաթՎանիլԿոնյակ։Միջուկմանր կտրատած պոպոկբալի մուրաբայի հատիկներ։Ջրային գոլորշու վրա դնել հարած ձուն, պեսոկը, մեղրը և կաթը։Խառնել մինչև որ ստացվի համասեռ զանգված,երբ արդեն տեսնեք որ պեսոկը հալվել է ավելացրեք սոդան և արագ արագ խառնեք։Կարամելի գույն ստանալու համար ես մի երկու գդալ պեսոկ եմ վառել և ավելացրել վրան։Վերցրեք կրակի վրայից և ավելացրեք կարագը,խառնեք մինչև կարագը հալչի։Քիչ քիչ ավելացրեք ալյուրը,առաջին իսկ բաժակի մեջ ավելացնելով փխրեցուցիչը։Պետք է ստացվի պինդ և փափուկ խմոր։Բաժանեք 3 հավասար մասերի։Դրեք մի կես ժամ սառնարանը։Բալը և պոպոկը խառնեք իրար լցրեք մեջը ըստ ճաշակի դարչին, մեխակ,չամիչ, վանիլ։Սառնարանից բերեք մի գունդը,բացեք քառակուսու տեսքով,դանակով երկարությամբ բաժանեք 5 մասի։Միջուկը դրեք մեջը և ձողի տեսք տվեք,26 սմ խմորեղենի թավայի մեջ ձողիկները խխունջի նման փաթաթեք,մի մատ արանք թողեք,եփվելուց նրանք կկպչեն իրար։Եփեք 200 աստիճան տաք ջեռոցում։Նույն կերպ վարվեք նաև մյուս գնդերի հետ։Թավայի տակ թերթ դրեք,ոչինչ մի քսեք շերտերը չեն կպչի թերթին,հեշտությամբ կառանձնանան։Եթե չունեք նման թավա,ձողիկները թխեք երկարությամբ։Շերտերը միացրեք կրեմով և ձևավորեք գլազուրով։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն