Մսով Լազանյա Պատրաստման Եղանակ

ՄՍՈՎ ԼԱԶԱՆՅԱ

Ինչպես պատրաստել մսով լազանյա

Բոլոր բանջարեղենները լվանալ, մաքրել: Տաքացրած բուսայուղի մեջ տապակել կտրատած սոխը, նեխուրը, գազարը: Ավելացնել միսը, ապուխտը, մշկընկույզը, աղ, պղպեղ անել: 20 րոպե հետո ավելացնել տոմատի սոուսը, փակել, մարմանդ կրակով շոգեխաշել: Այնուհետև լցնել արգանակը, գինին, կանաչիների փունջը և շոգեխաշել 1 ժամ: Եփելուց հետո կանաչիները հանել: Լազանյայի շերտիկները եփել եռացող աղաջրի մեջ` ավելացնելով երկու ճաշի գդալ բուսայուղ, որպեսզի լազանյաները չկպչեն իրար: Լցնել քամիչի վրա, որ ջուրը քամվի: Ուղղանկյուն խմորները շարել մաքուր սրբիչի վրա և չորացնել: Տապակը յուղել, խմորներ շարել: Նրանց վրա շարել մսի շերտը,, լցնել սոուս և ծածկել քերած պանրով և կարագի կտորներով: Հետո շարել խմորների երկրորդ շերտը, լցնել միջուկի երկրորդ շերտը: Վերջում պանիր և կարագ դնել վրան: Եփել ջեռոցում 40 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով լազանյա

տավարի միս 200 գրամ ապուխտ 100 գրամ ձեթ 3 ճաշի գդալ գազար 2 հատ նեխուր նեխուր 1 ցողուն սոխ 2 գլուխ տոմատի մածուկ 0.5 թեյի բաժակ աղ սև պղպեղ մշընկույզ մաղադանոս ուրց

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն