Մսով Ռուլետ Պատրաստման Եղանակ

Բաղադրությունը`

700 գրամ խոզի ֆիլե500 գրամ սունկ2 հատ գլուխ սոխ2 հատ ձու150 գրամ պանիր1 բաժակ սերուցք40 գրամ արևածաղիկի ձեթաղը և սև պղպեղը ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միջուկի պատրաստման համար մարմանդ կրակի վրա տաքացնել թավան, ավելացնել 2-3 ճ/գ ձեթ: Մաքրել սոխը և կտրատել կիսալուսնաձև, տապակել մինչև ոսկեգույն դառնալը:

Սունկը լվանալ, կտրատել խորանարդիկներով: Երբ սոխը պատրաստ է, ավելացնել կտրատած սունկը: Միասին տապակել ևս 10-15 րոպե:

Ստացված զանգվածը տեղափոխել մեկ այլ ամանի մեջ, վրան ավելացնել խաշած և կտրատած ձուն, քերած պանիրը, համեմել աղով և պղպեղով:

Միսը կտրատել մոտավորապես 1 սմ հաստության կտորների:Յուրաքանչյուր կտորը երկու կողմից համեմել աղով, ծեծել մսի համար նախատեսված մուրճով այնպես, որ կտորները լինեն բարակ և փաթաթելու համար հարմար:

Մսի մի ծայրում դնել միջուկը (մոտավորապես 2ճ/գ) և փաթաթել:Ամրացնել փայտիկով կամ թելով: Տաքացրած թավայի մեջ ավելացնել ձեթը և տապակել ռուլետները: Ռուլետները սկզբից տապակել ամրացրած մասով, որից հետո կարելի է հեռացնել փայտիկները:

Պատրաստի ռուլետները տեղափոխել տապակայի մեջ, ավելացնել 1.5 բաժակ ջուր: Ցողել սերուցքով: Ջեռոցը տաքացնել 180 C: Տապական տեղափոխել ջեռոցի մեջ և եփել 30 րոպե: Մատուցել որպես հիմնական կերակուր ցանկացած գարնիրով:

[Մսով ռուլետներ](http://ani.lady.am/post_page.php?id=18&category=Տաք ուտեստներ&fbclid=IwAR33NFx8fPoy-FJtmGX2ZKyuca_Dn0pQ4xWEn8YiRr9R1SfVJd9Lk3Mh6nQ)

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն