Նախաճաշին Պաղպաղակ Ուտելը Մեզ Դարձնում է Խելացի

Պարզվում է, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը մեզ դարձնում է խելացի

Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը կարող է լավացնել ուղեղի աշխատանքը:Այս հետաքրքրիր հետազոտությունը անցկացնելու համար Տոկիոյի Կյորին համալսարանի պրոֆեսոր Իյոշիխիկո Կոգան և նրա կոլեգաները հավաքել են կամավորների երկու խումբ: Առաջին խմբի անդամներին առաջարկվում էր նախաճաշին ուտել պաղպաղակ, իսկ մյուս խմբի անդամների առավոտյան նախաճաշը մնացել էր նույնը, կարող էին ուտել այն, ինչ ցանկանում էին:

Նախաճաշից հետո բոլոր կամավորները անցել են խորաթափանցության և արագ արձագանքելու համակարգչային թեստ: Թեստավորման արդյունքում պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշին պաղպաղակ էին կերել ավելի լավ են ընկալում նոր տեղեկատվությունը, նաև գործում են արագ և ավելի կենտրոնացած են, քան նրանք ովքեր սնվել են, ինչպես սովորաբար էին անում: Ուսումնասիրելով հետազոտվողների ուղեղի գործունեությունը պրոֆեսոր Կոգան պարզեց, որ պաղպաղակ ուտողներրը բոլորից տարբերվել են ալֆա ալիքների լիության` ուժեղացած գործունեությամբ: Համարվում է, որ այդ տիպի ալիքները նվազեցնում են մարդկանց դյուրագրգռությունը և միևնույն ժամանակ նրան դարձնում են առավել ուշադիր և կենտրոնացած:

Այդ ժամանակ պրոֆեսորը ենթադրեց, որ պաղպաղակը այստեղ կարևոր չէ, կարևորը դրա ջերմաստիճանն է, որը որոշ դեպքերում կարող է «ցնցել» ուղեղին և ստիպել նրան աշխատել` հատուկ, առավել արդյունավետ ռեժիմով: Այդ վարկածը ստուգելու համար հավաքվեղ ևս մեկ խումբ: Այս անգամ մարդկանց առաջարկվեց անմիջապես արթնանալուց հետո խմել սառը ջուր, ապա նրանց հետ իրականացվեց նույն թեստը: Այնուամենայնիվ ուղեղի աշխատանքի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցության վարկածը ամբողջովին չհաստատվեց: Իրենց օրը մեկ բաժակ սառը ջրով սկսած մարդիկ բավականին լավ էին կատարում առաջադրանքները, սակայն այնպիսի լավ արդյունք ցույց չտվեցին, ինչպես նրանք, ովքեր պաղպաղակ էին կերել: Պրոֆեսոր Կոգան պլանավորում է շարունակել իր հետազոտությունները, որպեսզի առանձնացնի սառը դեսերտի այն բաղադրիչները, որոնք արդյունավետորեն խթանում են ուղեղի աշխատանքը, որպեսզի հետագայում ստեղծի «նախաճաշի իդեալական պաղպաղակ»:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն